«High Road», ամերիկացի երգչուհի Կեշայի չորրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի թողարկումը կայացել է 2020 թվականի հունվարի 31-ին RCA Records և Kemosabe լեյբլների ղեկավարությամբ[1]։ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Rolling Stone»-ը հրապարակել է ալբոմի վիդեո-թրեյլերը՝ որոշ երգերի և տեսահոլովակների հատվածներով[2]։ Կեշան ալբոմի առաջխաղացման համար մեկնել է «High Road Tour»-ի 2020 թվականին[3]։