Jump to content

Harrow & Wealdstone կայարանի մոտ գնացքների վթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Harrow & Wealdstone կայարանի մոտ գնացքների վթար, երեք գնացքների բախում Լոնդոնի Harrow and Wealdstone կայարանում, որը տեղի է ունեցել 1952 թվականի հոկտեմբերի 8-ին առավոտյան պիկ ժամին։ Բախումից մահացել է 112 մարդ, ևս 340-ը վնասվածքներ են ստացել (նրանցից 88-ը հոսպիտալացվել են)[1]։

Պերտի գիշերային էքսպրես գնացքը մեծ արագությամբ մխրճվել է մերձքաղաքային գնացքին, որը գտնվում էր ետին հատվածում, կայարանի պլատֆորմում։ Վագոնների մի մասը նետվել է հարևան ուղի, և արդեն մի քանի վայրկյան անց դրան է հարվածել մեկ այլ գնացք, որը հյուսիս էր շարժվում գրեթե 100 կմ/ժ արագությամբ։

Տրանսպորտի նախարարության վթարի մասին զեկույցում հաստատվել է, որ Պերտից եկող գնացքի վարորդը անցել է անվտանգության ազդանշանը (դեղին) և վտանգության երկու ազդանշանները (կարմիր), միհնչև հատվել է մերձքաղաքային գնացքի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «On this day 1952: Many die as three trains crash at Harrow». BBC. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Report on the double collision which occurred on 8th October 1952 at Harrow and Wealdstone Station. — Королевская канцелярия Англии, 1953. Արխիվացված է այստեղ. railwaysarchive.co.uk.
  • I.F.E.Coombs The Harrow Railway Disaster: 25 years On. — David and Charles, 1977. — ISBN 0-7153-7409-5
  • Kitchenside, Geoffrey Great Train Disasters. — Paragon Plus, 1977. — ISBN 978-0752522296
  • J.A.B.Hamilton Disaster Down the Line: Train Accidents of the Twentieth Century. — Cassell Illustrated, 1987. — ISBN 978-0713719734
  • L.T.C.Rolt Red for Danger. — John Lane, The Bodley Head, 1956. (или последующие издания, опубликованные David & Charles: 1966 (2-е), 1976 (3-е), 1982 (4-е — ISBN 0-7153-8362-0))
  • Peter Tatlow Harrow and Wealdstone 50 years On: Clearing up the Aftermath. — The Oakwood Press, 2002. — ISBN 0-85361-593-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]