Jump to content

Happy People

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Happy People»
սինգլը
Թողարկվածապրիլի 3 2017
Ֆորմատթվային բաշխում
Ժանրքանթրի
ԼեյբլCapitol Records Nashville
ՊրոդյուսերՋեյ Ջոյս

«Happy People», ամերիկյան «Little Big Town» քանթրի խմբի երգը, որը թողարկվել է 2017 թվականի ապրիլի 3-ին որպես պրոմոսինգլ նրանց ութերորդ ստուդիական ալբոմից՝ «The Breaker»-ից[1][2]։

Երգի մասին տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Happy People» երգի բառերը գրված են դրական մտածողությամբ և անդրադառնում են բարության և ինքնաիրացման թեմաներին[3]։ Երաժշտական տեսանկյունից բացի քանթրիից, կան փոփ և ֆոլկ երաժշտության առանձնահատկություններ[3][4]։ «Rolling Stone» ամսագրում երգի լավատեսական տրամադրվածությունը հակադրվել է խմբի նախորդ՝ բաժանման մասին «Better Man» երգի արձագանքին[5]։

2017 թվականի փետրվարի 24-ին Little Big Town-ը «Happy People» երգով ելույթ է ունեցել «Today Show»-ի եթերում[6]։ Խումբը երգը կատարել է նաև ACM Awards մրցանակաբաշխության ժամանակ[7]։

Քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ալբոմի մասին Sounds Like Nashville հրատարակության արձագանքում ընդհանուր առմամբ «Happy People»-ը նշվում է որպես «աչքի ընկնող» երգ՝ հիշվող տեքստով[8]։ «Newsday» գրախոսության մեջ «Happy People»-ը համեմատվել է «Fleetwood Mac» խմբի ստեղծագործության հետ, նշվում է նաև, որ երգն առանձնանում է ռադիոեթերը լրացրած բրո քանթրի երաժշտության ֆոնին[9]։

Դիրքեր չարթերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Happy People» մեկնարկել է «Country Airplay» հիթ-շքերթի 56-րդ հորզոնականում[10] և «Hot Country Songs» հիթ-շքերթի 47-րդ հորիզոնականում[11]։ Երգը կարողացել է բարձրանալ այդ հիթ-շքերթների միայն 46-րդ և 40-րդ հորիզոնականները՝ դրանով իսկ սահմանելով հակառեկորդ խմբի համար։

Չարթ (2017) Ամենաբարձր

դիրք

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Country Airplay (Billboard)[12] 46
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[13] 40

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Happy People - Little Big Town | Release Info». AllMusic. All Media Network. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Future Release for Country Radio Stations». All Access Media Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 Reuter, Annie (2017 թ․ փետրվարի 8). «Little Big Town Debut New Song, 'Happy People' [Listen]». Taste of Country. Townsquare Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  4. Stefano, Angela (2017 թ․ մարտի 20). «Hear Little Big Town's New 'The Breaker' Single, 'Happy People'». The Boot. Townsquare Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  5. Blumberg, Perri O. (2017 թ․ փետրվարի 3). «Hear Little Big Town's Optimistic New Song, 'Happy People'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին. {{cite news}}: Text "Wenner Media" ignored (օգնություն)
  6. «Watch Little Big Town perform 'Happy People' live on TODAY» (video). Today Show. NBC. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  7. Unterberger, Andrew (2017 թ․ ապրիլի 2). «Little Big Town Bring the Flower Power With 'Happy People' Performance at the 2017 ACM Awards». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  8. Reuter, Annie (2017 թ․ փետրվարի 22). «Album Review: Little Big Town's 'The Breaker'». Sounds Like Nashville. SpinMedia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  9. Gamboa, Glenn (2017 թ․ փետրվարի 22). «'The Breaker' review: Little Big Town redefining country music». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Country Airplay: The Week of April 22, 2017». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  11. «Hot Country Songs: The Week of February 25, 2017». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  12. <Little+Big+Town/chart?f=1226 Little Big Town Album & Song Chart History Billboard Country Airplay for Little Big Town. Ստուգվել է May 23, 2017.
  13. <Little+Big+Town/chart?f=357 Little Big Town Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Little Big Town. Ստուգվել է April 11, 2017.