Grid girls

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Grid girls
Տեսակpromotional model?
 Auto racing girls Վիքիպահեստում

Գրիդ գըրլ (անգլ.՝ Grid girl, նաև՝ անգլ.՝ Race queen — մրցարշավի թագուհի, փիթ գըրլ), ավտո- կամ մոտոմրցարշավների մասնակից մարզիկներին մեկնարկային դիրքի՝ ճաղաշարի («անգլ.՝ grid»[1]) մոտ դուրս բերող, ուղեկցող աղջիկներ, ովքեր նաև հովանոցներ են պահում նրանց գլխավերևում, պարգևներ են հանձնում, ինչպես նաև իրենց տեսքով պարզապես զարդարում են զանազան ավտո- և մոտո-շոուները[2]։

Գրիդ գըրլերն առաջին անգամ հայտնվել են Ճապոնիայում 1969 թվականին, երբ Cosmo Oil նավթային ընկերության դեմքը դարձել էր Ռոսա Օգավան։ Այդ ժամանակից ի վեր գրիդգըրլությունը Ճապոնիայում պաշտոնապես ընդունված, զբաղվածության մասին օրենքում ներառված մասնագիտություն է համարվում[3]։

2015 թվականին Մոնակոյի Գրան-պրի մրցարշավի ժամանակ այդ երկրի ավտոմոբիլային ակումբի նախագահ Միշել Բյորիի նախաձեռնությամբ գրիդ գըրլերի փոխարեն մեկնարկային ճաղաշարի մոտ կանգնեցին կիպ, ձիգ մարզազգեստներ հագած պատանիներ, ովքեր նույն գործառույթներն էին իրականացնում, սակայն այդ նախաձեռնությունն աջակցություն չստացավ[4][5]։

Դիմացկունությամբ մրցող ավտոարշավորդների 2015 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչներն ու մասնակիցները հրաժարվեցին գրիդ գըրլերի ծառայություններից այն պատճառաբանությամբ, որ երբ երիտասարդ աղջիկներին հատկացվում է զուտ գեղեցիկ ֆոն ստեղծողների դերը, դրանով իսկ տպավորություն է ստեղծվում, որ ավտո- և մոտոմրցարշավները բացառապես տղամարդկային մարզաձևեր են, և դա նպաստում է համապատասխան կարծրատիպերի ավելի ամրապնդվելուն, և ոչ թե այդ կարծրատիպերի վերացմանը[6]։

Ֆորմուլա-1-ի կազմակերպիչներն ու մասնակիցները, 2018 թվականի մրցաշրջանից սկսած, հրաժարվել են գրիդ գըրլերից, պատճառաբանելով, թե «մեկնարկային ճաղաշարի մոտ գրիդ գըրլերի ներկայությունը չի համապատասխանում սպորտի մասին մեր պատկերացումներին և հակընդդեմ է հասարակական արդի նորմերին»[7]։ Որոշվել էր, որ մեկնարկային ճաղաշարի մոտ մարզիկների համարները աղջիկների փոխարեն երեխաները պահեն[8]։ Հետագայում բացահայտվեց, որ այդ նախաձեռնության իրական հեղինակը Liberty Media-ի նախագահի կինն է՝ Շերոն Մաֆեյը[9]։ Եվ Մոնակոյի 2019 թվականի Գրան-պրի մրցարշավի ժամանակ գրիդ գըրլերը կրկին տեղ զբաղեցրին մեկնարկային ճաղաշարի մոտ[10]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թույլատրված է նրանց հանդես գալը նաև Նիդերլանդների Գրան-պրի մրցարշավի ժամանակ[11], սակայն այդ մրցարշավը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А ну-ка, девушки! // Формула. — 2004. — № 68.
  2. «Грид-герлз воодушевили пилотов на подвиги». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  3. «Девушек уводят с трассы: борцы с сексизмом лишают автогонки грид-герлз». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  4. Джонатан Нобл. (2015 թ․ մայիսի 24). «"Грид-бойз" больше не появятся в Ф1». ru.motorsport.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Вольф надеется на возвращение грид-гёрлз». ru.motorsport.com. 2015 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Девушкам здесь не место?». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  7. «В Формуле 1 отказались от грид-гёрлз на стартовой решетке». Autosport.com.ru. 2018 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Официально: Дети заменят девушек на стартовом поле в Формуле 1». Autosport.com.ru. 2018 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Инициатором запрета грид-гёрлз была жена президента Liberty Media». Autosport.com.ru. 2018 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  10. Татьяна Бельская (2019 թ․ մայիսի 26). «На стартовую решетку в Монако выйдут девушки и юноши». f1news.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Татьяна Бельская (2019 թ․ հունիսի 12). «В Нидерландах хотят возродить традицию грид-гёрлз». f1news.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]