Get Outta My Way (թարգմ.՝ «Հեռացիր իմ ճանապարհից»), երգ, որը ձայնագրել է ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգն իր «Aphrodite» տասնմեկերորդ ստուդիական ալբոմի համար։ Այն դարձել է ալբոմի երկրորդ սինգլը։
2010 թվականի հուլիսի 5-ին Իբիցայում Քայլի Մինոուգը հայտարարել է, որ «Get Outta My Way» լինելու է իր «Aphrodite» տասնմեկերորդ ստուդիական ալբոմին երկրորդ սինգլը։ Երգը գրել և որպես պորդյուսեր հանդես են եկել՝ Lucas Secon, Damon Sharpe, Peter Wallevik, Daniel Davidsen և Cutfather, ինչպես նաև Stuart Price: «HitQuarters»-ին տված հարցազրույցում Secon-ը երգը նկարագրել է որպես «սեքսուալ էլեկտրո դիսկո՝ իմաստ ունեցող տեքստով և գրավիչ մեղեդիով»։ Նա նաև խոստովանել է, որ երգը չի գրվել մեկ արտիստի համար, և չորս կատարողներ ցանկացել են այն դարձնել իրենց առաջին սինգլը, սակայն երգը բաժին է հասել Քայլի Մինոուգին։
Քայլին «Get Outta My Way» երգն առաջին անգամ կատարել է 2010 թվականի հունիսի 5-ին Նյու Յորքի «PeetuhSplash» ակումբում, որտեղ ներկայացրել է նոր ալբոմի մեգամիքսը։ Քայլի Մինոուգը երգը կատարել է նաև 2010 թվականի հուլիսի 18-ին բրիտանական «Alan Carr: Chatty Man» շոուում և հուլիսի 21-ին ավստրալական «Hey Hey It’s Saturday» շոուում։ 2010 թվականի օգոստոսի 25-ին Քայլի Մինոուգն այս երգով հանդես է եկել America’s Got Talent-ում, ինչպես նաև «X Ֆակտոր» շոուում Ուկրաինայում (երկրորդ եթերաշրջանի առաջին ուղիղ եթեր, 2011 թվական)։
«Get Outta My Way» երգի տեսահոլովակը նկարահանվել է Լոնդոնում՝ Pinewood Studios-ում 2010 թվականի օգոստոսի 18-ին։ Հոլովակի 15 վայրկյանանոց հատվածը հայտնվել Է YouTube և Kylie.com կայքերում օգոստոսի 27-ին։ Սեպտեմբերի 3-ին կայացել է տեսահոլովակի պրեմիերան Քայլի Մինոուգի պաշտոնական կայքում։