DOK
DOK | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | DOK |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | ջազ ռոք, գործիքային ռոք, գործիքային երաժշտություն |
Գործունեություն | 2008 | –2013
Անդամներ | |
Ստանիսլավ Իվաշենկո Եվգենիյ Կրավցով | |
Նախկին անդամներ | |
Ալեքսանդր Օլենեվ, Ստանիսլավ Կրավչենկո | |
![]() |
«DOK», ուկրաինական երաժշտական խումբ, որը ձևավորվել է Դոնեցկում 2008 թվականին և կատարել գործիքային ջազ-ռոք[1]։ Խմբի կազմ են մտել Ստանիսլավ Շիբաշենկոն (հարվածային), Եվգենի Կրավցով (բաս կիթառ) և Ալեքսանդր Օլենև (սաքսոֆոն )։ Դեբյուտային էպոնիմիկ ալբոմը 2009 թվականին գրավել է 13-րդ տեղը «հայրենական» լավագույն ալբոմների ցանկում՝ ըստ «Fuzz» պարբերականի[2]։ 2010 թվականին կոլեկտիվը մասնակցել է «Հարևան աշխարհ» փառատոնին[3]։ Ալեքսանդր Օլենևը լքել է խումբը, և սաքսոֆոնի համար ընդունվել է Ստանիսլավ Կրավչենկոն։ Երկրորդ ստուդիական «Dva» ալբոմը ձայնագրվել է հրեա երաժիշտ և պրոդյուսեր Մեիրա Ամարայի ղեկավարությամբ և թողարկվել է 2011 թվականին[4]։ 2011 թվականի հունիսին կոլեկտիվը մասնակցել է «Դատարկ բլուրներ» (Կալուգայի շրջան, Ռուսաստան) և «Ջազ Կոկտեբել» (Ղրիմ, Ուկրաինա) համերգներին։ 2011 թվականի աշնանը խումբը լքում է Ստանիսլավ Կրավչենկոն և նրան փոխարինել է սեսիոն երաժիշտ Ստանիսլավ Զուբկովը։ 2012 թվականի մայիսին DOK֊ը հրավիրվել է Հելսինկի քաղաք (Ֆինլանդիա) ելույթի։ 2012 թվականի հուլիսին խումբ է եկել սաքսոֆոնահար Արտյոմ Վասիլչենկոն, ում հետ ձայնագրել են նոր «Be Water» ալբոմը։ Ձայնասկավառակի թողարկումը կայացել է մարտի 28֊ին Thankyou.ru պորտալում։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստանիսլավ Իվաշենկո ֊հարվածային
- Եվգենի Կրավցով ֊բաս կիթառ
- Արտյոմ Վասիլչենկո ֊տենոր սաքսոֆոն
Նախկին անդամներ՝
- Ալեքսանդր Օլենև ֊ սաքսոֆոն, ստեղնաշարային
- Ստանիսլավ Կրավչենկո ֊ սաքսոֆոն, ստեղնաշարային
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվական — Dok
- 2011 թվական — Dva
- 2013 թվական — Be water
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Joy Tartaglia. (20.09.2010)։ «DOK "DOK" (p) 2009»։ music.com.ua։ Интерактивный Маркетинг։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-12
- ↑ Владимир Смирнов. (17.01.2010)։ «Лучшие отечественные альбомы 2009-го года»։ Fuzz։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-12
- ↑ Елена "Linn" Павлова. (07.08.2010)։ «Фестиваль 'Соседний Мир' - 2010. День 2»։ HeadBanger.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-12
- ↑ Joy Tartaglia. (29.04.2011)։ «DOK 'DVA' (p) 2011 Doklive»։ music.com.ua։ Интерактивный Маркетинг։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- doklive.com DOK. պաշտոնական կայք
- Пролетарский А. (05.02.2011)։ «Станислав Иващенко (DOK): Музыка для нас – общая женщина, которая никогда не изменяет!»։ artmageddon.net։ Արխիվացված օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2011-05-12
- «Hunting High and Low: DOK, Blooming Plum, and Everything by Electricity» (անգլերեն)։ Far from Moscow։ 02.05.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2011-05-12