DF-41
Jump to navigation
Jump to search
DF-41 | |
---|---|
DF-41 | |
Տեսակ | Դունֆեն (հրթիռ) |
Կարգ | CSS-X-10 |
Նախագծող | ՄԲՀ |
Կոնստրուկտոր | Չինաստանի հրթիռակիր տեխնոլոգիաների ակադեմիա |
Արտադրող | Չինաստան |
Տրամագիծ | 2 մ |
Հրթիռների քանակ | 12 |
Կրակի Հեռահարություն | 15000 կմ |
DF-41 (չինարեն Արևելյան Քամի-41), չինական միջուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը գտնվում է Չինական բանակի 2-րդ հրետանային կորպուսի ենթակայության տակ
Ենթադրվում է, որ այն ունի 15000 կմ հեռահարություն և սահմանազատիչ գլխադասային մաս, պարունակում է մինչև 12 մարտագլխիկ։ Ծրագիրը մշակվում է 1980-ականներից և հիմա կապվում է Ցզյույլան-2 ծրագրի հետ։
Ռազմական փորձագետները սպասում էին, որ այն կներկայացվի 2009 թվականի զորահանդեսին[1]։ Միաժամանակ մինչև հիմա այն ոչ մի ռազմական շքերթի ժամանակ չի ներկայացվել։ Սպասվում էր, որ DF-41-ը կհայտնվի սպառազինության մեջ 2010 թվականին[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Five types of missiles to debut on National Day_English_Xinhua»։ News.xinhuanet.com։ 2009-09-02։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2010-03-21
- ↑ John Pike։ «DF-41 - China Nuclear Forces»։ Globalsecurity.org։ Վերցված է 2010-03-21
- ↑ «DF-41 (CSS-X-10) (China) - Jane's Strategic Weapon Systems»։ Janes.com։ 2009-07-02։ Վերցված է 2010-03-21