Jump to content

Cookie jar պահուստների հաշվառման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Cookie jar հաշվառում կամ cookie jar պահուստների հաշվառման համակարգ, հաշվառման պրակտիկա է, որի ընթացքում ընկերությունը զգալի պահուստներ է ստեղծում տնտեսապես հաջող տարվա համար և դրանք օգտագործում է պակաս հաջող տարիների կորուստները ծածկելու համար։ Cookie jar պահուստների օրինակ է այն պարտավորությունը` որը ստեղծվում է, երբ ընկերությունը գրանցում է ծախս, որն ուղղակիորեն կապված չէ որոշակի հաշվետու ժամանակշրջանի հետ։ Ընկերությունները կարող են գրանցել այդպիսի հայեցողական ծախսեր, երբ շահույթը բարձր է։ Երբ շահույթը ցածր է, ընկերությունը նվազեցնում է պարտավորությունը։ Միացյալ Նահանգների արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) չի թույլատրում հանրային ընկերությունների կողմից cookie jar պահուստների հաշվառումը, քանի որ դա կարող է մոլորեցնել ներդրողներին ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ։

Պատմական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ընկերություններ բռնվել են cookie jar պահուստները օգտագործելիս։ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից դատական հայց է ներկայացվել ընկերությունների, ինչպես նաև անհատ հաշվապահները հանդեպ։ 1999 թվականի հոկտեմբերին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից Microsoft-ը հետաքննվեց cookie jar պահուստներ հաշվառման համար։ Հիմքում այն էր, թե արդյո՞ք այն օգտագործում է ֆինանսական պահուստները իր ֆինանսական եկամուտներն ապահովելու համար։ Ծրագրային ապահովման ընկերություններից պահանջվում էր ճանաչել եկամուտը՝ համաձայն Ամերիկյան Հավաստագրված հանրային հաշվապահների ինստիտուտի կողմից սահմանված կանոնների, որոնք սահմանում են համոզիչ ապացույցների շեմ։ 2002 թվականին WorldCom Inc.-ը, որը կրում է ամբողջ ինտերնետ տրաֆիկի մոտ կեսը, օգտագործեց cookie jar հաշվառման մեթոդները՝ օգտագործելով պահուստները՝ բարձրացնելու համար իրենց եկամուտները։ Այս դեպքն ամենախոշորն էր պահուստների չարաշահողների մեջ։ Ավելի կոնկրետ, WorldCom-ն ավելացրել է ծախսերի չափը և դրանք օգտագործել շահույթի գումարն ավելացնելու համար։ Երբ ԱՄՆ-ում WorldCom-ի սնանկության մասին պարզ դարձավ, որը ամենամեծն էր այդ ժամանակ, պարզվեց որ ընկերությունը 2001 թվականից ի վեր թաքցրել է 3,9 միլիարդ դոլարի ծախսեր։ Դրա արդյունքում WorldCom-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Էբբերսը և ֆինանսական տնօրեն Սքոթ Սալիվանը ձերբակալվեցին SEC-ի կողմից 2002 թվականին խարդախության համար ներկայացված քրեական մեղադրանքներով։ 2004 թվականին Fannie Mae ընկերությունը, որը ստեղծվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու համար, բռնվեց խախտելով հաշվապահական կանոնակարգերը։ SEC-ը Fannie Mae-ին հրամայեց վերանայել իր եկամուտները նախորդ չորս տարիների ընթացքում՝ լուծելու այս cookie jar պահուստների հաշվաառման հաշվապահական միջադեպը։ Ընկերությունը մտահոգություն է հայտնել, թե ինչպես է այս փոփոխությունը բացասաբար ազդելու իր վրա, այնուամենայնիվ համաձայնել է ավելացնել իր կապիտալի պահուստները մինչև 9,4 միլիարդ դոլարով։ 2004 թվականին Նյու Յորքում գործող դեղագործական ընկերություն՝ Bristol-Myers Squibb-ը 2004 թվականի օգոստոսի 4-ին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կովմից դատի է տրվել մասամբ cookie jar պահուստներ հաշվառումը օգտագործելու համար։ Ընկերությունն օգտագործել է cookie jar պահուստներ հաշվառումը՝ ավելի բարձր եկամուտների, ավելի ցածր պարտավորությունների ցուցադրման համար, և թաքցրել է ընկերության պլանը՝ գույքագրում իրականացրել նախքան ապրանքներ տրամադրելը, որոնք հանգեցնում են ավելի բարձր եկամուտների հաշվետվությունների։ Ընկերության սխալ վարքագիծը հանգեցրել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի քաղաքացիական տույժի, 50 միլիոն ԱՄՆ դոլարի վճարման՝ բաժնետերերի համար նախատեսված ֆոնդի համար, և ստեղծել անկախ խորհրդատուի պաշտոն, որը պատասխանատու է ընկերությունում օգտագործվող հաշվապահական պրակտիկայի և ճշգրիտ ֆինանսական հաշվետվությունների վերահսկման համար։ 2009թ. հուլիսին Beazer Homes (ԱՄՆ) Inc.-ի նախկին գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից՝ ի թիվս այլ մեղադրանքների, cookie jar պահուստներ հաշվառման համար։ Գլխավոր հաշվապահին մեղադրել են cookie jar պահուստներ հաշվառման մեթոդը օգտագործելու համար՝ որի միջոցով թաքցրվել ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար։ 2006-ի և 2007-ի սկզբի ընթացքում նա ապակողմնորոշող հաշվապահական հաշվառումները հանգեցնում են եկամուտների գերագնահատման և 47 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի կորուստների թերագնահատման։ Աշխատակիցը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և երեք տարվա հսկողությամբ ազատման։ 2010 թվականի հուլիսին Dell-ին մեղադրել են իր ֆինանսական եկամուտների մասին խարդախությամբ զեկուցելու մեջ՝ տպավորություն ստեղծելու համար, որ այն գերազանցում է վերլուծաբանների եկամուտների կանխատեսումները։ Dell-ն օգտագործել է Intel-ից չբացահայտված վճարումներ՝ եկամուտների անկայունությունը հարթելու համար։ Dell-ը 100 միլիոն դոլար տուգանք է վճարել իր սխալ վարքագծի համար։ Ներգրավված մենեջերներից ոչ մեկը չի ենթարկվել խոշոր տույժերի, որոնք կհամոզեին ընկերության ներդրողներին ապագայում չիրականացնել ներդրումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]