British Steel (ալբոմ)
British Steel | |
---|---|
![]() | |
-ի | |
Թողարկված | 1980թ. ապրիլի 14 |
Ժանր | մետալ |
Տևողություն | 2170 վայրկյան |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Columbia Records |
Պրոդյուսեր | Tom Allom? |
British Steel (Բրիտանական պողպատ), ծանր մետալ Judas Priest (Ջուդաս Պրիսթ) խմբի 6-րդ ալբոմն է՝ թողարկված 1980 թ. ապրիլի 14-ին։ British Steel-ը կրկնեց իրենց նախորդ ալբոմի՝ "Killing Machine"-ի կոմերցիոն հաջողությունը, բայց այս անգամ նրանք որոշ չափով հրաժարվեցին մռայլ լիրիկական թեմաներից։ Ալբոմը ձայնագրվել է Տիտենհարսթ Պարկում՝ 1979 թ դեկտեմբերին, Բիթլզի նախկին Ռինգոսթար ձայնագրման ստուդիայում։
Քանի որ այդ ժամանակ թվային ձայներ ստանալու տեխնիկան լայնորեն տարածված չէր, խումբը ձայնագրել է շշերի ջարդվելու, պատառաքաղների ձայներ և դրանք օգտագործել "Breaking the Law" և "Metal Gods" երգերի մեջ[1]։
Այս ալբոմում առաջին անգամ հարվածային գործիքավորումը ներկայացնում է Դեյվ Հոլանդը։ "Breaking the Law, "United" և "Living After Midnight" երգերը թողարկվեցին որպես սինգլ։
"British Steel"-ը վերաձայնագրվել է 2001 թ.՝ ավելացնելով ևս 2 բոնուսային երգեր։ 2009 թ. Judas Priest-ը իրենք 30-ամյակին նվիրված տուր անցկացրեց ԱՄՆ-ում՝ առաջին անգամ կենդանի կատարմամբ ամբողջությամբ ներկայացնելով "British Steel"-ը։ Միաժամանակ թողարկվեցին նաև կենդանի համերգի DVD և CD տարբերակները օգոստոսի 17-ին[2]։
British Steel"-ում տեղ գտած բոլոր երգերի կենդանի կատարումները ներբեռնելը հնարավոր դարձավ 2010 թ.՝ որպես Rock Band վիդեոխաղի կոնտենտ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ British Steel (remastered edition) (Media notes)։ Judas Priest։ Sony Music Entertainment։ 1980
- ↑ «Judas Priest Store»։ Sonymusicdigital.com։ օգոստոսի 17, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-17-ին։ Վերցված է 2011-07-27
- ↑ «DLC Week of 5/11 - Judas Priest's British Steel (Live)! // Rock Band®»։ Rockband.com։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 5, 2012-ին։ Վերցված է 2011-07-27
|