Jump to content

Boeing 777-ի ավիավթար Սինգապուրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 368 Singapore Airlines
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար և կրակ
Թվական2016 թվականի հունիսի 27-ին
Ժամանակ02:05 - 06:49
Պատճառվառելիքի արտահոսք
ՎայրՉանգի, ,  Սինգապուր
ՉվերթSQ368
Թռիչքի վայրՍինգապուր, Սինգապուր
Վերջնական կետԻտալիա Միլան
Մասնակիցներ222 և 19
Զոհվածներ0 մարդ
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20160627-0
Օդանավ
ՄոդելBoeing 777-312ER
ԱվիաընկերությունՍինգապուր Singapore Airlines
Կողային համար9V-SWB
Արտադրման թվական2006
Ուղևորներ222
Անձնակազմ19
Կենդանի մնացած241 (բոլորը)

Boeing 777-ի ավիավթար Սինգապուրում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 27-ին։ Boeing 777-312ER օդանավը, որը պատկանում էր Singapore Airlines ավիաընկերությանը իրականացնում էր չվերթ Սինգապուրից դեպի Միլան, սակայն թռիչքից մի քանի ժամ հետո վառելիքի արտահոսք է նկատվել ինքնաթիռի աջ շարժիչից։ Անձնակազմի անդամները որոշել են վայրէջք կատարել Չանգիի օդանավակայանում, սակայն վայրէջքի ժամանակ շարժիչը բռնկվել է։ Օդանավում գտնվում էր 222 ուղևոր։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել։

Boeing 777-312ER (գրանցման համար 9V-SWB) օդանավը արտադրվել է 2006 թվականին։ Առաջին չվերթը իրականացվել է նույն թվականի նոյեմբերի 5-ին։ Նույն թվականի նոյեմբերի 29-ին օդանավը հանձնվել է Singapore Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը հագեցած էր երկու շարժիչներով` General Electric GE90-115B[1][2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Singapore Airlines 9V-SWB (Boeing 777 - MSN 33377)
  2. «9V-SWB Singapore Airlines Boeing 777-312(ER) - cn 33377 / 592». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]