All That Jazz, ամերիկացի ջազ երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 54-րդ և վերջին ստուդիական ալբոմը, որ թողարկվել է Pablo Records լեյբլում 1989 թվականին։ Ձայնասկավառակը իրենից ներկայացնում է ջազային ստանդարտ երգեր սվինգի ժամանակաշրջանից։ 1998 թվականին Pablo-ն վերաթողարկեց ձայնագրություն CD ձևաչափով։
Գրեմմիի 33-րդ մրցանակաբաշխության ժամանակ All That Jazz ալբոմը բերեց Էլլային «լավագույն կանացի վոկալային կատարում» մրցանակը[1]։