AWI International

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է AWI Ինտերնացիոնալից)

AWI International (անգլ.՝ Armenian Watch Industry ), մեխանիկական և կվարցային բարձրորակ ժամացույցների հայաստանյան արտադրող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2001 թվականի հուլիսին[1]։ Սփյուրքահայ գործարար և բարերար Հրաչ Կապրիելյանը ժամացույց արտադրող հայտնի «Franck Muller» ընկերության աջակցությամբ հիմնադրեց AWI-ն։ Ոլորտի երեք այլ հայտնի ընկերություններ՝ «Freelook», «Q&Q» և «Shivas Watches» համապատասխան պայմանագրերով որոշեցին «Franck Muller» ընկերության հետ զարգացնել AWI-ի արտադրությունը[2]։ Այս գործընկերության շնորհիվ 2001-2003 թվականների ընթացքում առաջին անգամ AWI-ն ներկայացվեց հասարակությանը։ Քանի որ AWI-ն չուներ առանձին դիզայներական բաժին, դիզայնի մշակման աշխատանքները իրականացնում էին հայտնի ընկերություններ։ Ընկերության գործարանը գտնվում էր Երևանում, այդ իսկ պատճառով բոլոր դետալները (բաղադրիչները) ուղարկվում էին Հայաստան, որտեղ էլ հայ ժամագործները հավաքում էին ժամացույցները։ Շուկայում առաջին ժամացույցի արժեքը 12,000 դրամ էր։ Այն քրոնոպատ էր՝ պարզ դիզայնով։ «Franck Muller» ընկերությունը 2003 թվականին իր մոդելներից մեկի արտադրության հեղինակային իրավունքը փոխանցեց AWI-ին, այսինք այն սկսեց արտադրել միայն AWI ընկերությունը։ Այս ժամացույցն ավելի թանկ արժեր, առավել հուսալի էր, պատրաստված՝ չժանգոտվող պողպատից, զարդարված թանկարժեք քարերով։ Այժմ ընկերության դիզայներական հետազոտության կենտրոնը գտնվում է Ֆրանսիայում։ Ժամացույցների շղթանները ներկրվում են Հոնկոնգից, մի շարք բաղադրիչներ էլ պատվիրվում են շվեցարական «ETA» և ճապոնական «Citizen Miyota» ընկերություններից։ Չնայած առկա տեխնոլոգիաներին, AWI ժամացույցների մեծ մասը ձեռագործ աշխատանքներ են՝ հատկապես թանկարժեք քարերով զարդարված մոդելները։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հատուկ նախագիծ «Made in Armenia». AWI»։ Banks.am։ Վերցված է 2019-05-29 
  2. «О БРЕНДЕ AWI INTERNATIONAL»։ AWI WATCHES (ru-RU)։ Վերցված է 2019-05-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]