Jump to content

7,5-դյույմանոց Mk VI ծովային զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
7,5-դյույմանոց Mk VI ծովային զենք
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակհրացանով բրիչով բեռնիչ և Ծովային հրետանի
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծառայության ընդունման տարի1919
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Արտադրված է44

7,5-դյույմանոց Mk VI ծովային զենք (անգլ.՝ BL 7,5 inch Mark VI), բրիտանական ծովային զենք, որի փողի երկարությունը 45 տրամաչափի է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է «Հոքինս» տիպի ծանր հածանավերի հիմնական զենքը։ Այս զենքերը մեծ դեր են խաղացել Բրիտանական նավատորմիղում` կապված Վաշինգտոնի ծովային պայմանագրով սահմանաված սահմանափակումների հետ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղալարային տիպի զենքը կազմված է լցամասը խոշորացրած երկու խողովակներով փողից և Էշբերի զեռքի կառավարման մեխանիզմից։ Վառոդի լիցքի զանգվածը 31 ֆունտ է (14 կգ), դրանից անհրաժեշտ է կրակ բացել 200 ֆունտանոց ռումբերով։ Կրակոցի հեռավորությունը 19 կմ, վերելքի առավելագույն անկյունը` 30 աստիճան։ Զենքը նախատեսված է եղել 650 անխափան կրակոցի համար[2]։

Բացի «Հոկինս» հածանավերի վրա տեղադրվելը զենքը օգտագործվել է նաև որպես առափնյա պաշտպանության համակարգի մաս։ Նմանատիպ զենքեր տեղադրվել են նաև Նիդեռլանդների Անթիլայան կղզիներում (7 հատ), Մոզամբիկում (5 հատ), Կանադայում (3 հատ) և բրիտանական Սաութ-Շիլդս քաղաքում (3 հատ)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Preston 1980 pp.69–70
  2. 2,0 2,1 Campbell 1985 p.33

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Campbell, John Naval Weapons of World War Two. — United States Naval Institute, 1985. — ISBN 0-87021-459-4
  • Lenton, H.T.; Colledge, J.J British and Dominion Warships of World War Two. — Doubleday and Company, 1968.
  • Preston, Anthony Cruisers. — Нп3, 1980. — ISBN 013-194902-0
  • Whitley, M.J. Cruisers of World War Two. — Нп3, 1995. — ISBN 1-86019-8740

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]