40Վ6Մ (ունիվերսալ դիտաշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
40Վ6Մ

Ունիվերսալ շարժական 40Վ6Մ դիտաշտարակ, Ս-300 զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս տարբեր վերափոխություններով։ Մշակվել է համալիրների՝ անտառապատ կամ խիստ կտրտված տեղանքներում զենիթային դիվիզիոնների և ռադիոտեխնիկական զորքերի ստորաբաժանումների տեղակայման ժամանակ ոչ բարձր թիրախների հայտնաբերման հայտնաբերման և ուղեկցման հնարավորությունների ընդլայնման համար։ Դիտաշտարակը սպառազինության կազմում ընդգրկվել է 1970-ական թվականների վերջերին և 1980-ական թվականների սկզբներին։ Ավելի ուշ զորքերում ներառվել է մոտ 39 մ բարձրությամբ 40Վ6ՄԴ դիտաշտարակը, որը 40Վ6Մ դիտաշտարակից տարբերվում էր 13 մետրանոց լրացուցիչ կցանով[1]։

Դիտաշտարակի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարքավորումներով շրջանակ,
  • Սարքավորումներով սլաք,
  • Աութրիգերներ (ձախ և աջ),
  • Ձգալարեր,
  • Կայանման հենակներ,
  • Հենակետային կցաշուրթ,
  • Հոդակապավոր հենարան (վերին և ստորին հենարաններ),
  • Ջրաբաշխական սարքավորում,
  • Էլեկտրասարքավորումներ,
  • Շարժուն մաս,
  • Հենակետային սալեր,
  • ՄԱԶ-537 քարշակ,
  • Պահուստային մասեր, գործիքներ, պիտույքներ։

Դիտաշտարակի տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 25 մետր բարձրությամբ 40Վ6Մ դիտաշտարակին տրանսպորտային վիճակում բուքսիրում է նրա կազմի մեջ մտնող ՄԱԶ-537 քարշակը։ 40Վ6Մ դիտաշտարակի լրացուցիչ հատվածների տեղափոխման համար օգտագործվում է ԿռԱԶ-260 ավտոգնացքը և ՄԱԶ-938-ի կիսակցորդը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ганин С. М., А. В. Карпенко Журнал «Невский Бастион: Зенитная ракетная система С-300», Санкт-Петербург, 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]