2Б25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2Б25
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ82 մմ ականանետ
Երկիր Ռուսաստան
ԱրտադրողԲուրեվեստնիկ

2Б25 Գալլ, ռուսական անաղմուկ կրվող ականանետ։ Մշակվել է Նիժնի Նովգորոդի Բուրեվեսնիկ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Լայն հանրությանն է ներկայացվել 2011 թվականին Մինսկում կայացած «MILEX-2011» զենքի ցուցահանդեսում։ Դրված է սերիական արտադրության։

Կոնստրուկցիայի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

82 մմ ականանետին հիմնական նշանակությունը կայանում է ինչպես բաց տեղանքում, այնպես էլ դաշտային թաքստոցներում գտնվող հակառակորդի խոցումը։ Կրակը կարող է վարվել ինչպես բաց, այնպես էլ փակ դիրքերից։ 2Б25 ականանետի առանձնահատկությունն է կրակի վարման ժամանակ ստանդարտ նշանների բացակայությունը։ Նմանատիպ արդյունքի այն հասնում է հատուկ մշակված բեկորային կրակի 3ВО35Е օգտագործման շնորհիվ։ Կրակելուց վառոդային գազերը խցանվում են արկի ծայրամասում, ինչի շնորհիվ չի առաջանում բոց, ծուխ և հարվածային ալիք, իսկ 2Б25-ի կրակոցի աղմուկի ուժգնությունը համեմատելի է խլացուցիչով կալաշնիկովի ինքնաձիգից արձակած աղմուկին[1][2]։

Ականանետն ի վիճակի է խոցել 100-800 մ հեռավորության վրա գտնվող թիրախը։ Ընդ որում, կրակի ուղղահայաց անկյունը կազմում է +45°-ից +80°, իսկ հորիզոնականը՝ -4°-ից +4°։ Կցասայլի տեղափոխումով հորիզոնական անկյունը կազմում է 360°։ 2Б25 զանգվածը չի գերակշռում 13 կգ-ը։ Սպասարկող մարտական հաշվարկը 2 մարդ է կրակի վարման արագությունը՝ 1 րոպեում 15 կրակոց։ Կրակը հնարավոր է վարել գրունտի տարբեր ամրություններում, օրվա ցանկացած ժամին, ցանկացած եղանակային պայմաններում։ Ականանետի այսպիսի բնութագրիչները դարձնում են այն բարձր շարժուն և հնարավորություն տալիս գաղտնի և անսպասելի այն օգտագործել[2]։

Զենքի գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ արտասահմանում նմանատիպ համակարգեր մշակվում են (օրինակ, Ֆրանսիայում), բայց տրամաչափով, հեռաձգությամբ և քաշով զիջում են 2Б25-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ОАО ЦНИИ Буревестник. «Миномет 2Б25» (rus). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 ОРУЖИЕ РОССИИ, Каталог вооружения, военной и специальной техники. ««Оружие России» уточняет — «Буревестник» создал бесшумный миномет, а не гранатомет» (rus). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]