Jump to content

Հայերենի դասական ուղղագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենի դասական ուղղագրություն (դասական ուղղագրությամբ՝ «Հայերէնի դասական ուղղագրութիւն») ճանաչված որպես Մաշտոցյան ուղղագրություն, Հայկազյան ուղղագրություն, ավանդական ուղղագրություն, համազգային ուղղագրություն։ Կիրառվում է գլխավորապես Սփյուռքի մեջ՝ արևմտահայերի և պարսկահայերի կողմից, ովքեր չեն ընդունել Մանուկ Աբեղյանի կողմից մշակված ուղղագրությունը, որը կիրառվում է Հայաստանում 1922-ից սկսած։ Նոր ուղղագրությունը ենթարկվել է ձևափոխումների 1940-ին, որտեղ վերականգնվել են որոշ դասական կանոններ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]