Ֆրանսիացին (ֆիլմ, 2004)
Ֆրանսիացին ռուս.՝ Француз | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վերա Ստորոժևա |
Սցենարի հեղինակ | Իլյա Ավրամենկո |
Դերակատարներ | Մարիա Գոլուբկինա, Իրինա Ռախմանովա, Նինա Ռուսլանովա և Թիերի Մոնֆրեյ |
Երաժշտություն | Անդրեյ Անտոնենկո |
Տևողություն | 104 րոպե |
«Ֆրանսիացին» (ռուս.՝ «Француз»), 2004 թվականի ռուսական ամանորյա կատակերգություն, որը պատմում է Ամանորի նախօրեին Ռուսաստանի գավառական քաղաքներից մեկում ֆրանսիացի ազնվականի ու ռուս համեստ թարգմանչուհու հանդիպման մասին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի բարոն Պոլ Դե Ռուսոն (Թիերի Մոնֆրեյ) նամակագրական կապ ունի Ռուսաստանում բնակվող Իրինայի (Եկատերինա Վուլիչենկո) հետ, որին գտել է իր սենեկասպասավոր Գիյոմը (Բեռնար Պասավի) ամուսնական գործակալության միջոցով։ Պատահականորեն հանդիպելով թարգմանչուհի Անյային (Մարիա Գոլուբկինա)՝ նա պարզում է, որ Իրինայի անունից իր ստացած նամակներն իրականում գրել է Աննան։ Վերջինս Մոսկվայի պետական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է իր հայրենի քաղաք։ Պոլը սիրահարվում է Աննային և փորձում արժանանալ փոխադարձ սիրո։ Ռուսաստանում բարոնի հետ պատահում են բազմաթիվ արկածներ. գնացքում գողերի շնորհիվ նա հարուստ ազնվականից վերածվում է անապաստանի, ապա նվեր է ստանում տոնածառ, որը հետագայում վերցնում է մի ծեր կին, սովորում է գրազով օղի խմել, գտնում է իր կյանքի սիրուն, խլում նրան իր փեսացուից (Գարիկ Սուկաչյով) և տանում Փարիզ սիրած աղջկան ու իր բոլոր նոր ռուս ընկերներին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Մարիա Գոլուբկինա | Աննա |
Թիերի Մոնֆրեյ | Պոլ |
Գարիկ Սուկաչյով | Աննայի փեսացուն Լյոնչիկ |
Եկատերինա Վուլիչենկո | ռուս աղջիկ (Ֆրանսիա) | Իրինա Կուզնեցովա
Ստանիսլավ Դուժնիկով | Տոլիկ |
Միխայիլ Եֆրեմով | Կարպենկո, ոստիկանության գնդապետ |
Գենադի Սայֆուլին | ոստիկանության գեներալ-գնդապետ, Կարպենկոյի ղեկավարը |
Բեռնար Պասավի | Պոլի սենեկասպասավորը Գիյոմ |
Նինա Ռուսլանովա | Աննայի մայրը |
Սերգեյ Պոպով | Աննայի հայրը |
Դմիտրի Օռլով | ոստիկան |
Ինգա Օբոլդինա | Թամարա | ուղեկցորդուհի
Իրինա Ռախմանովա | Պոլի ուղեկիցը գնացքում |
Պավել Դերևյանկո | Պոլի ուղեկիցը գնացքում |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿինոՊոիսկ կայքի օգտատերերի շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ֆիլմն ստացել է 10 հնարավորից 7 միավոր։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է ТВС հեռուստաալիքի պատվերով, որը եթերից անջատվել է 2003 թվականի հունիսին։ Այդ պատճառով նախագիծը գնվել է Առաջին ալիքի կողմից, որով էլ 2004 թվականի հունվարի 7-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան։ Հետագայում ֆիլմը բազմիցս ցուցադրվել է Ամանորի (երբեմն նաև մայիսյան) տոներին տարբեր հեռուստաալիքների կողմից ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ-ում[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Телепрограмма канала ДТВ Француз» (ռուսերեն). ДТВ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Француз Кард Шаринг - CardSharing : НТВ+, Радуга-ТВ, Платформа» (ռուսերեն). НТВ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фильм «Ֆրանսիացին» ֆիլմը ruskino.ru կայքում Արխիվացված 2019-06-23 Wayback Machine
- «Ֆրանսիացին (ֆիլմ, 2004)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|