Ֆոտոկաթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆոտոկաթոդ, ֆոտոէլեկտրոնային էլեկտրավակուումային սարքի էլեկտրոդ, որն էլեկտրոններ է առաքում լույսի կամ օպտիկական այլ ճառագայթման ազդեցությամբ։

Ֆոտոկաթոդը որոշակի օպտիկական հատկություններով բարակ (200÷1500 A-ից մինչև 1 ÷ 1,5 միկրոն) թաղանթ է, որը հատուկ տեխնոլոգիայով նստեցվում է ապակե կամ մետաղե հարթակի վրա։ Տարբերում են անթափանցիկ և կիսաթափանցիկ ֆոտոկաթոդներ։ Առավել տարածված են անտիմոնացեզիումային, բազմահիմնային, բիսմութ–արծաթ–թթվածին–ցեզիումային ֆոտոկաթոդները։ Բարձր զգայունությամբ են բնութագրվում գալիումի արսենիդե և Էլեկտրոնային բացասական խնամակցությամբ այլ ֆոտոկաթոդները։

Ուլտրամանուշակագույն տիրույթի համար օգտագործվում են ինչպես վերոհիշյալ կաթոդները (մոտակա տիրույթ), այնպես էլ ցեզիումի և ռուբքդիումի տելուրիդները, հալոգենային միաացություններն ու մաքուր մետաղները (λ< 290 նմ տիրույթ)։ Ֆոտոկաթոդը որպես մուտքի հանգույց, կիրառվում է ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչներում, էլեկտրոնաօպտիկական փոխակերպիչներում, սուպերօրտիկոններում և այլ հաղորդիչ հեռուստատեսային խողովակներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Г. Берковский, В. А. Гаванин, И. Н. Зайдель. Вакуумные фотоэлектронные приборы. — М.: Радио и связь, 1988. — 272 с. — ISBN 5-256-00133-7.
  • Соммер, А. Фотоэмиссионные материалы. — М.: Энергия, 1973. — 177 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 692 CC-BY-SA-icon-80x15.png