Ֆլեգմոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆլեգմոնա (հին հուն․՝ φλεγμονή - բորբոքում), ենթամաշկային ճարպաբջջանքի տարածուն սուր թարախային բորբոքում։

Ի տարբերություն թարախակույտի, չունի ընդգծված եզրեր։ Ըստ տեղադրության տարբերում են․ ենթամաշկային, ենթափակեղային, միջմկանային, ետորովայնային, հարերիկամային, հարուղիղաղիքային, կրծքավանդակի միջնորմի բջջանքի, ներբանի, դաստակի և այլ ֆլեգմոնա։ Հարուցիչներն առավելապես ստաֆիլակոկերն են և թարախածին այլ միկրոօրգանիզմները, հազվադեպ՝ աղիքային ցուպիկը և անաերոբները։ Ըստ հարուցիչների առանձնահատկությունների ֆլեգմոնան լինում է թարախային, նեխական և անաերոբ կամ գազային։

Հարուցիչները ճարպաբջջանք են թափանցում վնասված մաշկով կամ շրջակա բորբոքային օջախնեից (ֆուրունկուլ, ատամների ոսկրափուտ, թարախակալված ավշահանգույցներ և այլն), երբեմն՝ արյան միջոցով։ Ախտանշանները ցավ, այտուց, ենթամաշկային ֆլեգմոնայի դեպքում՝ մաշկի կարմրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դող և այլն, հնարավոր է բորբոքային պրոցեսի տարածում հարևան օրգանների վրա, սպեսիսի առաջացում, բարդությունների դեպքում հնարավոր է նաև հիվանդի մահ[1]։

Բուժումը կատարվում է վիրաբուժական եղանակով, հակաբիոտիկներով կամ ֆիզիոթերապիայի միջոցով։ Կանխարգելման եղանակներն են մաշկի հիգիենան, միկրովնասվածքների մշակումը, թարախամաշկության և վարակի տեղային օջախների ժամանակին բուժումը: Ախտորոշումը զարգացած երկրներում համարավում է բարենպաստ, թույլ զարգացած երկրներում որպես կանոն համարվում է շատ վատ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.В.Жаров, В.П.Шишков и др. Патологическая анатомия сельскохозяйственных животных. — М.: Колос, 1995. — 543 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

doctors.am կայքում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 679 CC-BY-SA-icon-80x15.png