Ֆիլադելֆյան փորձ

Ֆիլադելֆյան փորձ (անգլ.՝ Philadelphia Experiment) ( հայտնի է նաև որպես «Նախագիծ «Ծիածան»» )[1][2][3][4][5][6][7][8] , առասպելական փորձ, որը հավանաբար իրականացրել են ԱՄՆ Ռազմածովային ուժերը 1943 թվականի հոկտեմբերի 28-ին, որի ժամանակ իբրև կորել է, իսկ այնուհետև հեռահաղորդակցվել է տարածաժամանակային կոնտինուումում և Էսկադրային ականակիր «Էլդրիջը» 181 հոգանոց թիմի հետ հայտնվել է մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ։
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը չեն հաստատել փորձի իրականացումը, բայց նրա մասին լուրերը շատ տարածված են։ Մինչև մեր ժամանակները ողջ մնացած «Էլդրիջի» թիմի նավաստիները ժխտում են այդ փորձը կատարելու փաստը և հայտարարություններն անվանում են սուտ և հորինած[9]։
Առասպելի հայտնվելու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել ուֆոլոգ Մորրիս Ջեզուպի «Փաստարկներ ի օգուտ ՉԹՕ-ի» գիրքը [10]: Որոշ ժամանակ անց հեղինակը նամակ էր ստացել Կառլոս Միգել Ալգենդե (անգլ.՝ Carlos Miguel Allende) անունով մի մարդուց։ Նա պնդում էր, որ Էլդրիջը անհետացել է, ապա հեռաhաղորդակցվել է դեպի Նյու Յորք, այնուհետև տեղափոխվել է մի վայր, որտեղ բախվել է այլմոլորակայինների հետ։ Նա նաև ասել է, թե ինքն անձամբ տեղադրել է իր ձեռքը էլեկտրամագնիսական «Կոկոնի» մեջ, որը գտնվում էր «Էլդրիջից» ավելի քան 100 մետրի վրա[11]։
Առասպելի մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն առասպելի՝ առաջացել են հզոր էլեկտրամագնիսական դաշտեր, որոնք ճիշտ կազմաձևման դեպքում պետք է առաջացնեին էսկադրային ականակրի ճկվածքներ լուսա և ռադիո ալիքներով։ Էսկադրային ականակրի անհետացման դեպքում դիտվում էր կանաչավուն մառախուղ։ Ամբողջ 181 հոգանոց անձնակազմից միայն 21-ն անվնաս մնացին, իսկ մյուսներից 27-ը բառացիորեն դարձել են նավի կառուցվածքի մի մասը, 13-ը մահացել են ճառագայթումից, էլեկտրահարվելուց և վախից[11][12]։
Հնարավոր իրական պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեմագնիզացման փորձեր
1943 թվականին բոլոր պատերազմող երկրներում գիտնականները փորձեր էին կատարում օգտագործելով նավի դեմագնիզացում (կամ ինչպես ասում են ֆիզիկոսները` դեգաուսսիզացիա), որպես նրան աննկատելի դարձնելու մեթոդ («անտեսանելի»), մինչ այդ ստեղծված տորպեդոների և մագնիսական պայթուցիկ մինաների համար։
Դեմագնիզացման հիմնական ձևը կայանում է փոքրացող ամպլիտուդայով փոփոխական մագնիսական դաշտի միջոցով մագնիսական նյութերի վրա ազդեցության մեջ։ Որպես մագնիսական դաշտի փոփոխական աղբյուր օգտագործվել է էլեկտրոմագնիտային կոճ` փոքրացնելով նրա միջով անցնող հոսանքի ամպլիտուդան[13]։
Իհարկե, դեմագնիզացնող սարքի աշխատանքի ժամանակ «խելագարվում են» մեխանիկական ժամացույցները և մագնիսական կողմնացույցները։ Եվ հենց դեմագնիսացման սարքի տեսքը` պղնձյա հաստ լարից մեծ կոճ, որը փաթաթված է հիմնակմախքի վրա նավի երկայնքով, կարող է կասկածի տեղիք տալ։
«Հեռահաղորդակցման» բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաստարկներից մեկը նավի տելեպորտացիայի կողմնակիցների այն է, որ Էսկադրային ականակիրը գտնվում էր նույն օրը և Ֆիլադելֆիայում և Նորֆոլկում, որոնց միջև հեռավորությունը 320 կիլոմետրից ավել է։ Այդպիսզի տեղափոխություն հնարավոր է միայն օգտագործելով Չեսապիկսկյան-Դելավէրյան կանալով, որը միացնում է Չեսապիկի ծոցը և Դելավէր գետը։ Այն օֆիցիալ փակ է համարվում, բայց զինվորները օգտագործում էին այն գերմանական սուզանավերից խուսափելու համար[14]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առասպելի շարժառիթի վրա 1984 թվականին ստեղծվել է ֆիլմ, 1933 թվականին նրա շարունակությունը։ 2012 թվականին Պոլ Զիգեռը նկարահանեց ֆիլմ «Ֆիլադելֆյան փորձը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dane, A. America’s Invisible Warship // Popular Mechanics, July, 1993, pp. 28—32.
- ↑ The Code Name Dictionary, edited by F. G. Rufffner and R. C. Thomas, Gale Research Co., Detroit, Mi., (Library of Congress # PE 1693.R8) lists Rainbow as «The code name for the Rome-Berlin-Tokyo axis … The code name for a military exercise.»
- ↑ Eddington, A. S., The Mathematical Theory of Relativity, Cambridge University Press, 1963, pg. 25.
- ↑ Eddington, A. S., Space, Time, And Gravitation, Harper and Row, 1959, p. 57
- ↑ Slepian, J. Electrical Essay: Electromagnetic Space-Ship // Electrical Engineering, February, 1944, pp. 145—146; March, 1949, pg. 245.
- ↑ Walker, Jearl. The Flying Circus of Physics // Wiley, 1977.
- ↑ Abbott, E.A., Flatland, Dover, 1952. (Originally published, 1884).
- ↑ Garnow, G. Mr. Thompkins in Wonderland // Cambridge University Press, 1965
- ↑ Lewis Frank (August 19–26, 1999)։ «The Where Ship? Project: Though long dismissed by the Navy, the legend of The Philadelphia Experiment shows no signs of disappearing»։ Philadelphia City Paper։ Արխիվացված օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2008-02-05
- ↑ Jessup, M. K. (1955)։ «The Case For The UFO» (PDF) (անգլերեն)։ Bantam Books, New York։ Արխիվացված օրիգինալից 2014-11-28-ին։ Վերցված է 2014-11-28
- ↑ 11,0 11,1 Кузовкин А. С., Непомнящий Н. Н. Что случилось с эсминцем «Элдридж»? — М.: Знание, 1991. — 48с. — (Подписная научно-популярная сер. «Знак вопроса»; № 3). ISBN 5-07-001856-6.
- ↑ Непомнящий, Н. Н. XX век — Хроника необъяснимого. Год за годом. — М.: АСТ, 1997. — 512 с. — ISBN 5-7390-0276-1
- ↑ Уменьшение амплитуды магнитного поля, действующего на объект размагничивания, можно обеспечить уменьшением амплитуды тока в электромагните, либо, в более простых случаях, увеличением расстояния между электромагнитом и размагничиваемым объектом. Кроме того, поскольку магнитные свойства материалов исчезают при нагреве выше определённой температуры, иногда размагничивание проводят с помощью температурной обработки (см. Точка Кюри)
- ↑ Vallée, Jacques F. (1994) «Anatomy of a Hoax: The Philadelphia Experiment Fifty Years Later» Journal of Scientific Exploration Vol 8 No 1 pg 47-71
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тайна корабля-невидимки «Элдридж» разгадана.
- Соколов, Дмитрий (2013)։ ««Эксперимент Филадельфия»: семьдесят лет тайны» (ռուսերեն)։ Автономная некоммерческая организация «Национальное Географическое Общество» (Россия)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-06-09.
- «Anatomy Of A Hoax: The Philadelphia Experiment 50 Years Later»(անգլ.).
- «The „Philadelphia Experiment“» Archived 2007-02-20 at the Wayback Machine.(անգլ.).
- «Information Sheet: Philadelphia Experiment» Archived 2014-10-18 at the Wayback Machine.(անգլ.).
- Сюжет в передаче цикла «Темные материи: Запутанные, но правдивые» канала Discovery Science
- 111-летие академика Александрова. Несколько эпизодов из жизни — о процедуре размагничивания
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիլադելֆյան փորձ կատեգորիայում։ |