Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Armenian State Institute of Physical Culture logo.png
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1945
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Կայք asipc.am
Կոորդինատներ: 40°10′33.960000099993″ հս․ լ. 44°31′26.040000099991″ ավ. ե. / 40.17610000002777326° հս․. լ. 44.52390000002777271° ավ. ե. / 40.17610000002777326; 44.52390000002777271

Ֆիզիկական կոլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՀՊհ) հիմնադրվել է 1945 թվականին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ֆակուլտէտի հիմքի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ֆիզ. կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ.jpg

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը հիմնադրվել է 1945 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդ որոշմամբՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրումը կարևոր նշանակություն է ունեցել հանրապետության կյանքում։ Բուհի կառուցվածքային ստորաբաժանումների հիմքում մանկավարժության և մարզական ֆակուլտետներն են։

Ունի մարզչամանկավարժական և մարզաառողջարարական ֆակուլտետներ, ասպիրանտուրա (1995-ից), հեռակա ուսուցման բաժին։ Պատրաստում է դիպլոմավորված մասնագետներ՝ 26 մասնագիտություններով՝ մարմնամարզություն, դահուկային սպորտ, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ, աթլետիկա, լող, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, ձեռքի գնդակ, բիլիարդ, շախմատ, ֆուտբոլ մարզաձևերով, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, կինեզիոլոգ, մարզ, լրագրող։ Հրատարակում է «Հայ արի» (նախապես՝ «Ոաանող-մարզիկ») պաշտոնաթերթը։ Ինստիտուտի ուսանողները մասնագիտական հմտություն են ձեռք բերում հանրակրթական և մարզ, դպրոցներում, բժշկական հիմնարկներում (կինեզիոլոգներ) և ԶԼՄ-ների խմբագրատներում (մարզ, լրագրողներ)։ ՖԿՀՊհ-ն Միջազգային օլիմպ, կոմիտեի, Միջազգային օլիմպ, ակադեմիայի, Եվրոպայի սպորտային գիտությունների ու «Սպորտ և առողջություն» ընկերակցությունների անդամ է։ 2010-2011 ուսումնական տարում ՖԿՀՊԻ-ում սովորել է շուրջ 3,2 հազար ուսանող:

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ուսումնական տարում ինստիտուտում գործել են 13 ամբիոններ 26 դասախոսներով, իսկ ուսանողների թիվը եղել է 114 մարդ: Ինստիտուտի առաջին տնօրեն է նշանակվել Հայկ Փարսադանյանը, այնուհետեև ինստիտուտը ղեկավարել են Աղասի Չարչօղլյանը, Լորիս Քալաշյանը, Հրաչ Թոփալյանը, Ռոբերտ Գալստյանը: 1998 թվականից ինստիտուտը ղեկավարում է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:Անցած տարիների ընթացքում ինստիտուտը պատրաստել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, մարզական լրագրության, կինեզիոլոգիայի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի 12 հազար մասնագետների:


1990-1994թթ. ինստիտուտի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ, կատարելով իրենց քաղաքացիական պարտքը, մարտնչեցին կամավորական ջոկատներում Արցախի անկախության և ազատության համար: Նրանցից 23-ը զոհվեցին հերոսի մահով:


Ինստիտուտի աշխատանքի հիմնական ուղղություններից է բարձրակարգ մարզիկների պատրաստումը: Միայն օլիմպիական խաղերում ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները նվաճել են 12 ոսկե, 10 արծաթե և 14 բրոնզե մեդալ: Օլիմպիական չեմպիոն են դարձել մարմնամարզիկներ` Հ.Շահինյանը, Ա.Ազարյանը, Է.Ազարյանը, հնգամարտիկ Ի.Նովիկովը, ծանրամարտիկներ Յու.Վարդանյանը, Յու.Սարգսյանը, Օ.Միրզոյանը, ըմբիշ Ա.Նազարյանը, հրաձիգ Հ.Պետիկյանը և ուրիշներ: Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Լ.Արոնյանը, Ս.Լպուտյանը, Գ.Սարգսյանը, Վ.Հակոբյանը , Տ.Պետրոսյանը, Կ.Ասրյանը , Ա.Մինասյանը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 648 CC-BY-SA-icon-80x15.png