Ֆեմինիզմը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեմինիզմը Հայաստանում, տղամարդկանց հետ կանանց համար քաղաքական, սոցիալական և տնտեսական հավասարություն հաստատելու նպատակ հետապնդող շարժում։ Հեղինակների մի մասի համաձայն, Հայաստանում գոյություն չունի որևէ ֆեմինիստական շարժում, սակայն հետազոտողների երկրորդ մասի կարծիքով, Հայաստանում առկա է քիչ թե շատ կազմավորված ֆեմինիստական շարժում և ակտիվիստներ[1]։

Համաձայն Հասարակություն առանց բռնության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի, «ֆեմինիզմը պայքար չէ տղամարդկանց դեմ։ Ֆեմինիզմը պայքար է ընդդեմ հասարակությունը քայքայող հայրիշխանության, բռնապետության, ստրկատիրության և անազատության»[1]։ Բնապահպան և ֆեմինիստ Աննա Շահնազարյանի կարծիքով, Հայաստանում կա ֆեմինիստական շարժում, որը «հախուռն չէ, հատվածական է, և որը, սակայն, չի հայտնվում քաղաքական օրակարգում»։ Ինչպես նշվում է լրատվամիջոցներում լրագրող Նաիրա Գևորգյանը, Հայաստանում կան մի խումբ ֆեմինիստներ, ովքեր նախընտրելով անանուն մնալ, հրապարակախոսական հոդվածներ են գրում ու տարածում դրանք՝ փորձելով կոտրել ընդունված կարծրատիպերը[1]։ Գևորգյանի վկայությամբ, մարտի 8-ի առիթով հրապարակված տեքստում, որում ներկայացվում է տասնամյակների ընթացքում կանանց միջազգային օրվա իմաստի խեղաթյուրումը, ֆեմինիստները եզրակացնում են.

Փաստացի, անկախությունից ի վեր, հանրային ուղերձները թաղեցին Մարտի 8-ի իմաստը պատրիարխալ ազգայնական նարատիվների մեջ։ Անգամ կանանց նվիրված տոների կոնտեքստում որևէ կերպ չեն քննարկվում կանանց իրավունքների և հնարավորությունները հետ կապված մտահոգությունները, չեն բարձրաձայնվում խնդիրներ, հանրային օրակարգ չեն բերվում այս ուղղությամբ անելիքների ծրագրեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]