Ֆաթավու Սաֆիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթավու Սաֆիու
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1994(1994-07-16)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Techiman, Techiman Municipal Assembly
Դիրք հարձակվող

Ֆաթավու Սաֆիու (հուլիսի 16, 1994(1994-07-16)[1], Techiman, Techiman Municipal Assembly), գանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը որպես հարձակվող խաղում է շվեդական «Թրոլհեթան» ՖԱ-ում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆիուն իր կարիերան սկսել է «Լիբերթի Պրոֆեշիոնալս» ՖԱ-ում, մինչ «Ինտերնեշնալ» ՖԱ տեղափոխվելը։ 2013 թվականին վարձավճարով հանդես է եկել շվեդական «Վիմմերբի» ՖԱ-ում, իսկ 2015 թվականին՝ Ամերիկյան Միացյալ ֆուտբոլային լիգայի «Պորտլենդ Թիմբերս 2» ՖԱ-ում[2], իսկ 2016 թվականին՝ «Ուայթքեփս 2» ՖԱ-ում[3]։

«Ինտեր Ալլիես»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին «Վիմմերբի» ՖԱ-ի վարձակալությունից վերադառնալուց հետո նա խաղացել է Գանայի ֆուտբոլի առաջնության 2013-2014 մրցաշրջանում[4]։ Սաֆիուն անցկացրել է 14 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ այդպիսով ակումբին օգնելով խուսափել մրցաշրջանից դուրս մնալուց և զբաղեցնել 6-րդ հորիզոնականը[5]։ Նա խմբին առաջնորդել է նաև առաջին անգամ մասնակցելու Գանայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ փուլին՝ կիսաեզրափակչում «Feyenoord»-ի դեմ խաղում դառնալով միակ գոլի հեղինակը[6][7][8]։ Այնուամենայնիվ խումբը եզրափակչում պարտվել է «Kumasi Asante Kotoko» ՖԱ-ին[9]։

«Շիրակ ՖԱ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Սաֆիուն «Շիրակ» ՖԱ-ի հետ վեցամսյա վարձակալման պայմանագիր է կնքել[10], ըստ որի 2017 թվականի հունիսի 9-ին հեռացել է ակումբից։ Կարճ վարձակալության ընթացքում նա նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ գավաթը այն բանից հետո, երբ «Շիրակ»-ը եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է «Փյունիկ»-ին և նվաճել Հայաստանի ֆուտբոլի 2016-2017 մրցաշրջանի գավաթը[11]։

«Իլեվեն Վոնդր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին Սաֆիուն միացել է իր ծննդավայրի ֆուտբոլային ակումբին՝ «Իլեվեն Վոնդրս»-ին՝ որպես ազատ գործակալ Գանայի ֆուտբոլի առաջնության առաջին արշավից հետո[12]։ Նա պայամանագիր է կնքել նորաբաց ակումբի հետ[12]։ 2018 թվականի մայիսի 6-ին Սաֆիուն նշել է իր նորամուտը «Cape Coast Ebusua Dwarfs» ՖԱ-ի դեմ խաղում, որի ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ և կատարել է մեկ գոլային փոխանցում վետերան հարձակվող Ալեքս Ասամոային, ինչը նրանց 2։ 0 հաշվով հաղթանակ է բերել[13][14][15]։ Ակումբում անցկացրած կարճ ժամանակահատվածում Սաֆիուն մասնակցել է 4 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ, երկրորդ գոլը գրանցել է 2018 թվականի մայիսի 30-ին «Բերեկում Չելսիի» դեմ խաղում, որում հաղթանակ են տարել 2:0 հաշվով[16][17]։

«Ասանտե Կոտոկո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին՝ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի 2018-2019 մրցաշրջանի գավաթի մրցությանն ընդառաջ, Սաֆիուն միացել է «Ասանտե Կոտոկո» ՖԱ-ին[18]։ Նա գրանցվել և ընդգրկվել է ակումբի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու ԱՖԿ-ի (Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա) մրցաշարին[19]։ Չնայած խմբային փուլում դուրս մնալուն՝ Սաֆիուն խմբի աչքի ընկնող խաղացողներից մեկն էր, որը 10 խաղում դարձել էր 3 գոլի հեղինակ, իսկ «Ասանտե Կոտոկո» ՖԱ-ն 11 տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել մրցաշարի խմբային փուլ[20][21]։ Առաջնությունում Սաֆիուն դարձել է 10 գոլի հեղինակ՝ դառնալով լավագույն ռմբարկու (հավասարվելով Դիովիսի Թեյլորին) և «Կոտոկո»-ին օգնել է հաղթել Գանայի ֆուտբոլի ասոցացիայի կարգավորման 2019 թվականի հատուկ մրցությունում[22]։ Մրցաշրջանի ավարտին՝ 2019 թվականին, Գանայի ֆուտբոլային ասոցիացիան, ներկայացնելով Սաֆիուի ունեցաած ներդրումը, նրան ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ տանը[22][23]։ Սաֆիուն հաղթել է իր թիմակից Ֆելիքս Անանին և «Accra Hearts of Oak»-ի պաշտպան Մոհամեդ Ալհասանին՝ նվաճելով մրցանակը[22][23]։

«Թրելեբորգ» ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 13-ին շվեդական «Թրելեբորգ» ՖԱ-ն հայտարարել է մինչև 2019 թվականի մրցաշրջանի ավարտը Սաֆիուին մշտական հիմունքներով ձեռք բերելու և պայմանագիրը երկու տարով երկարաձգելու հնարավորության մասին[24][25]։ Նախքան «Թրելեբորգ» ՖԱ-ի հետ պայմանագիր կնքելը, նա երկշաբաթյա փորձաշրջան է անցել շվեդական «Հելսինգբորգ» ՖԱ-ում, սակայն գործարքը չի կայացել այն բանից հետո, երբ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ տրանսֆերային գնի շուրջ[25]։ 2020 թվականի հուլիսի 26-ին Սաֆիուն կատարել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը՝ երեք անգամ գրավելով «Դալկուրդ» ՖԱ-ի դարպասը, որը Սուպերէթթանի մրցաշրջանում ջախջախվել է 4:1 հաշվով[26]։ Նա առաջին գոլը գրանցել է 12-րդ րոպեին և երկու արագ գոլի հեղինակ է դարձել 41-րդ և 43-րդ րոպեներին՝ առաջին խաղակեսում հեթ-տրիկ ձևակերպելով։ Այս գոլերի շնորհիվ Սաֆիուն ընդհատել է իր ութամսյա գոլային երաշտը՝ 2019 թվականի նոյեմբերի 3-ին «Յոչեպինգս Սյոդրա» ՖԱ-ի դեմ խաղում գրավելով վերջինիս դարպասը[26]։

«Թրոլհեթան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 11-ին Սաֆիուն շվեդական երրորդ մակարդակի «Էթթան»-ից տեղափոխվել է «Թրոլհթան»[27]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին Սաֆիուն Գանայի ֆուտբոլի ազգային հավքականին միանալու առաջարկ է ստացել Քվեսի Ջեյմսի կողմից՝ Աֆրիկայի ազգերի գավաթի մրցությունում Նամիբիայի դեմ ընկերական խաղին ընդառաջ։ 2019 թվականի հունիսի 10-ին նշել է նորամուտը այն բանից հետո, երբ ընդգրկվել է խաղի մեկնարկային կազմում, որն ավարտվել է 1։ 0 հաշվով՝ հօգուտ նամիբացի գործընկերների[28][29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 5-ին Սաֆիուն իսլամական արարողակարգին համապատասխան ամուսնացել է ընկերուհու՝ Ադիրա Յաֆարի հետ, իր հայրենի Թեքիման քաղաքի «Encom» հյուրանոցում[30][31][32]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շիրակ» ՖԱ

«Ասանտե Կոտոկո»

  • Գանայի ֆուտբոլի ասոցացիայի հատուկ մրցություն․ 2019[33]

Անհատական

  • Գանայի ֆուտբոլի ասոցացիայի հատուկ մրցության «Լավագույն ռմբարկու»․ 2019[34]
  • Գանայի ֆուտբոլային մրցանականեր «Տարվա լավագույն խաղացող տանը»․ 2019[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Fatawu Safiu».
  3. «Inter Allies loan striker Abdul Fatawu Safiu to Vancouver Whitecaps II». GhanaSoccernet (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  4. Prinz, Kelvin (2014 թ․ ապրիլի 8). «Salifu pleased with scoring form at Inter Allies | Goal.com». www.goal.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Season Review with striker Abdul Fatawu Safiu – Inter Allies FC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  6. «Inter Allies edge unlucky Feyenoord to reach MTN FA Cup final». GhanaSoccernet (անգլերեն). 2014 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  7. Association, Ghana Football. «Inter Allies through to FA Cup final after defeating Feyenoord». www.ghanafa.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  8. «Fatawu aims high after FA Cup semis goal – Inter Allies FC». International Allies FC (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մայիսի 16. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Kotoko wins MTN FA Cup - MyJoyOnline.com». www.myjoyonline.com (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 8. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «FC Shirak signed 7 new players». fcshirak.am. FC Shirak. 2017 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  11. «Երկկողմանի համաձայնությամո խզվեցին պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ». fcshirak.am (Armenian). FC Shirak. 2017 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 Alhassan, Nuhu (2018 թ․ ապրիլի 24). «Techiman Eleven Wonders snap up former Inter Allies striker Abdul Fatawu Safiu on a free transfer». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Eleven Wonders striker Fatawu Safiu delighted with debut goal in win over Ebusua Dwarfs». GhanaSoccernet (անգլերեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  14. «Match Report of Eleven Wonders FC vs Cape Coast Ebusua Dwarfs - 2018-05-06 - Zylofon Cash Premier League - Global Sports Archive». globalsportsarchive.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  15. Gyamera-Antwi, Evans (2018 թ․ մայիսի 7). «Safiu elated with debut goal for Wonders in Ghana Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Match Report of Eleven Wonders FC vs Berekum Chelsea FC - 2018-05-30 - Zylofon Cash Premier League - Global Sports Archive». globalsportsarchive.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  17. «Abdul Fatawu Safiu - Soccer player profile & career statistics - Global Sports Archive». globalsportsarchive.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  18. «You must be prayerful to succeed at Asante Kotoko - Godfred Yeboah advises new recruits». GhanaSoccernet (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  19. Gyamera-Antwi, Evans (2019 թ․ հունվարի 21). «Kotoko confirm squad for Caf Confederation Cup | Goal.com». www.goal.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. Gyamera-Antwi, Evans (2019 թ․ հունվարի 21). «Konadu expects Kotoko not to struggle in group stage | Goal.com». www.goal.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. «Budu's Corner: Is The Best Still To Come From Asante Kotoko's Abdul Fatawu Safiu? - Kickgh.com». www.kickgh.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  22. 22,0 22,1 22,2 Osman, Abdul Wadudu (2019 թ․ հուլիսի 21). «Ghana football Awards : Abdul Fatawu Safiu wins home-based player of the year». Football Made In Ghana (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Kotoko's Abdul Fatawu Safiu wins home-based player of the year award». GhanaWeb (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  24. Teye, Prince Narkortu (2019 թ․ օգոստոսի 13). «Abdul Safiu Fatawu: Trelleborg sign Asante Kotoko and Ghana Special Competition top scorer | Goal.com». www.goal.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. 25,0 25,1 «OFFICIAL: Asante Kotoko star Fatawu Safiu joins Swedish side Trelleborgs FF». GhanaSoccernet (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  26. 26,0 26,1 Oludare, Shina (2020 թ․ հուլիսի 26). «Fatawu Safiu scores first career hat-trick as Trelleborgs stroll past Dalkurd FF». Goal. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. «FCT förstärker från Superettan» (Press release) (շվեդերեն). Trollhättan. 2021 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
  28. Darkwah, Frank (2019 թ․ հունիսի 10). «Black Stars lose to Namibia in Pre-AFCON friendly». Ghana Sports Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  29. Darkwah, Frank (2019 թ․ հունիսի 10). «Black Stars starting XI against Namibia». Ghana Sports Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  30. Appiah, Samuel Ekow Amoasi (2020 թ․ հունվարի 6). «Ex-Asante Kotoko Striker Abdul Fatawu Safiu Weds Girlfriend [PHOTOS]». Modern Ghana (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  31. «PHOTOS: Fatawu Safiu weds girlfriend Adila». www.clubconsultafrica.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  32. Crabbe, Nathaniel (2020 թ․ հունվարի 7). «Former Kotoko striker Abdul Safiu Fatawu marries in gorgeous ceremony». Yen.com.gh - Ghana news. (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  33. 33,0 33,1 «Ghana - S. Fatawu - Profile with news, career statistics and history - Soccerway». gh.soccerway.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  34. Osman, Abdul Wadudu (2019 թ․ հուլիսի 26). «Kotoko recall Abdul Fatawu Safiu». Football Made In Ghana (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]