Միխայիլ Օրդովսկի
Արտաքին տեսք
(Վերահղված է Օրդովսկի Միխայիլից)
Միխայիլ Օրդովսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան |
Միխայիլ Օրդովսկի (ռուս.՝ Михаил Львович Ордовский, հունիսի 8, 1941, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բեմադրող ռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր և սցենարիստ Մ. Օրդովսկին ծնվել է 1941 թվականի հունիսի 8-ին, Լենինգրադում։
1964 թվականին ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։
1973 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (Լև Կուլեշովի արվեստանոցը)։
1972 թվականից աշխատել է որպես «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
2014 թվականի մարտին նա ստորագրել է կինոմիավորման «Մենք ձեզ հետ ենք» նամակը՝ ի աջակցություն Ուկրաինայի[1]։
2018 թվականին սատարել է ուկրաինացի մշակութային գործիչների բաց նամակը՝ ի աջակցություն Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվական՝ Վերադարձի տարեթիվը (կարճամետրաժ)
- 1976 թվական՝ Կենցաղային աշխատանք, կինոալմանախ
- 1978 թվական՝ Պատահական ուղևորները
- 1981 թվական՝ Ճանապարհորդություն դեպի Կովկասյան լեռներ
- 1984 թվական՝ Յուրաքանչյուր տասներորդը
- 1986 թվական՝ Պատում Քաջ Խոչբարի մասին (Ասխաբ Աբակարովի հետ միասին)
- 2008 թվական՝ Դու ո՞վ ես (վավերագրական)
Սցենարի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվական՝ Վերադարձի տարեթիվը (կարճամետրաժ) (Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Օրդովսկի)
Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 թվական՝ Տերը՝ դրվագային
- 1982 թվական՝ Տարածություն մանևրելու համար
- 1985 թվական՝ Իվան Բաբուշկին՝ դրվագ 2-րդ սերիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мы с вами!». kinosoyuz.com. 2014 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ "Настоятельно просим – останови голодовку": деятели культуры написали письмо Сенцову
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Ордовский Михаил Львович»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ««Ордовский Михаил Львович»». Энциклопедия кино. Академик. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- «Միխայիլ Օրդովսկի» (անգլ.) Internet Movie Database կայքում
- Официальный сайт документального фильма "Русский корпус. Свидетельства" Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
|