Օստեոդիսպլազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օստեոդիսպլազա, ոսկրային հյուսվածքի հիվանդությունների խումբ (հաճախ բնածին), բնորոշվում է կմախքի տարբեր բաժինների կազմավորման խանգարումներով։ Օստեոդիսպլազան ախտահարում է մեկ կամ մի քանի ոսկրեր, իսկ երբեմն ամբողջ կմախքը։ Ոսկրային հյուսվածքի թերզարգացումը կարող է լինել մասնակի կամ լրիվ։ Օստեոդիսպլազա հատուկ ձև է գիգանաիզմը՝․ Ֆիբրոզ օստեոդիսպլազա հանդիպում է առավել հաճախ, սովորաբար դրսևորվում է մանկական և պատանեկան տարիքում։ Բնորոշվում է ոսկրերում ախտաբանական ոսկրածին հյուսվածքների օջախների առաջացմամբ, ախտահարված ոսկրերը ձևախախտվում են, խողովակավոր ոսկրերը՝ ծռվում, երբեմն առաջանում են ախտաբանական կոտրվածքներ, որոնք դժվարությամբ են սերտաճում։ Ընթացքը, որպես կանոն, բարեհաջող է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png