Օնիխոֆորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օնիխոֆորներ (անգլ.՝ Onychophora), առաջնաարախեայիններ, ցամաքային անողնաշարավոր կենդանիների տիպ (մոտ 70 տեսակ)։ Որդանման են, երկարությունը մինչև 10–15 սմ։ Պատված են Փափուկ ծալքավոր կուտիկուլայով։ Շնչում են օղակիր խողովակներով՝ տրախեաներով, նյարդային համակարգը սանդղաձև է։ Բաժանասեռ են, կենդանածին։ Տարածված են հարավային կիսագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ խոնավասեր են։ Ապրում են անտառի խոնավ փռոցի մեջ, քարերի տակ։ Չոր տեղերում խրվում են հողի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png