Jump to content

Օյմյակոնի սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օյմյակոնի սարահարթ
Տեսակսարավանդ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՍախա-Յակուտիայի հանրապետություն
Նյութավազաքար և գրանիտ
Աշխարհագրական տեղադրությունՑանա–Օյմյակոնի բարձրավանդակ
Քարտեզ
Քարտեզ

Օյմյակոնի սարահարթ (ռուս.՝ Оймяконское плоскогорье, յակուտ.՝ Өймөкөөн үрдэлэ), Ցանա–Օյմյակոնի բարձրավանդակի մասը Ինդիգիրկա գետի ավազանում, Ռուսաստանի Դաշնության Սախա-Յակուտիայի Հանրապետությունում, Սունտար Խայատ և Տաս Կիստաբիտ լեռնաշղթաների միջև։ Տիրապետում են ցածր լեռնային զանգվածները և բլրաշարերը (բարձրությունը՝ մինչև 2000 մ)։ Կազմված է ավազաքարերից և թերթաքարերից, կան գրանիտային ներժայթուկներ։ Ծածկված է կուենու նոսր անտառներով, 1200 մ-ից բարձր՝ լեռնային տունդրայով։

Օյմյակոնի իջվածքում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը (միջին ջերմաստիճանը մինչև –50 °C է, բացարձակ նվազագույնը՝ մոտ –70 °C)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 545