Օզազոններ
Օզազոնները ածխաջրերի ածանցյալների մի դաս են, որոնք առաջանում են շաքարների և ֆենիլհիդրազինի փոխազդեցությունից[1]: Հայտի գերմանացի քիմիկոս Էմիլ Ֆիշերը[2] մշակել է այս ռեակցիան և կիրառել է միայն մեկ քիրալ ածխածնի ատոմի կոնֆիգուրացիայով տարբերվող շաքարների իդենտիֆիկացման համար[3][4]: Ռեակցիան իրենից ներկայացնում է երկու ֆենիլհիդրազոնային խմբերի առաջացում, որոնցից մեկն առաջանում է որպես ալդեհիդի և ֆենիլհիդրազինի սովորական կոնդենսում, իսկ մյուսը՝ հարևան հիդրօքսիմեթիլենային խմբի (քանի որ այն առավել ակտիվացվածն է) միջանկյալ օքսիդացմամբ, ապա առաջացող կարբոնիլային խմբի կոնդենսացմամբ[5]:
Օզազոնները վառ գունավորված բյուրեղական միացություններ են, և հեշտությամբ կարող են հայտնաբերվել և նույնականացվել։ Գլյուկոզը առաջացնում է ձողաձև կամ ասեղնաձև բյուրեղներ, իսկ մալթոզը՝ արևածաղկի ձև ունեցող բյուրեղներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ Helferich B. (1953)։ «Emil Fischer zum 100. Geburtstag»։ Angewandte Chemie 65 (2): 45։ doi:10.1002/ange.19530650202
- ↑ Fischer Emil (1908)։ Berichte der deutschen chemischen Gesellschaft 41: 73։ doi:10.1002/cber.19080410120
- ↑ Fischer Emil (1894)։ «Ueber einige Osazone und Hydrazone der Zuckergruppe»։ Berichte der deutschen chemischen Gesellschaft 27 (2): 2486։ doi:10.1002/cber.189402702249
- ↑ Barry VINCENT C., Mitchell PW (1955)։ «Mechanism of Osazone Formation»։ Nature 175 (4448): 220։ Bibcode:1955Natur.175..220B։ PMID 13235861։ doi:10.1038/175220a0