Օդաշիթային հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդաշիթային հոսանք, վերին տրոպոսֆերայում և ստորին ստրատոսֆերայում համարյա հորիզոնական առանցքով, հազարավոր կմ երկարությամբ, նեղ (հարյուրավոր կմ լայնությամբ), մի քանի կմ հաստությամբ, 108–350 կմ/ժ արագություն ունեցող օդային հոսանք։ Առաջանում է մթնոլորտային ճակատների վերին մասերում, տաք և ցուրտ օդային զանգվածների անցման զոնայում։ Տրոպոսֆերայում այն սովորաբար ունենում է արևմուտքից արևելք ուղղություն, հատկապես ուժգին է մերձարևադարձային լայնություններում։ Օդաշիթային հոսանքը բնութագրվում է բարձր տուրբուլենտությամբ և օդային տրանսպորտի համար ունի գործնական նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 519