Jump to content

Օդային ղեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդային ղեկեր, շարժուն մակերևույթներ, որոնք ստեղծում են թռիչքի ժամանակ թռչող ապարատի կառավարման համար անհրաժեշտ աերոդինամիկ ուժ և աերոդինամիկ մոմենտ։ Նորմալ սխեմայով ինքնաթիռները, ունեն բարձրության ղեկ, շրջադարձի ղեկ, էլերոն (կողաթեքման ղեկ)։ «Անպոչ» տիպի ինքնաթիռներում բարձրության ղեկերը փոխարինված են թևի ետևի եզրին տեղադրված էլերոններով։ Թևի փոփոխելի սլաքաձևությամբ ինքնաթիռներում էլերոնները փոխարինված են կայունարարի դիֆերենցիալ կառավարումով։ Ի տարբերություն գազային ղեկի օդային ղեկերը նախատեսված են հարյուրավոր կմ/ժ արագությամբ թռչող ապարատների թռիչքը կառավարելու համար։ Մեծ վերամբարձ ուժ ունեցող թևերով թռչող ապարատներում օդային ղեկերի գործողությունը հանգում է աերոդինամիկ մոմենտի կառավարմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 517
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդային ղեկեր» հոդվածին։