Օդագնացային աստղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օդագնացային աստղագիտություն, գործնական աստղագիտության բաժին, որը դիտարկում է աստղագիտական նավագնացության մեթոդները թռիչքի ժամանակ։ Օդային աստղագիտության հիմնական խնդիրը երկնային լուսատուների դիտման միջոցով ինքնաթիռի տեղորոշումն է առանց վերերկրյա որևէ սարքավորանքի օգնության։ Երկնային լուսատուների դիտումները կատարվում են սեքստանտների և ավտոմատ աստղակողմնորոշիչների օգնությամբ, որոնք ավտոմատորեն պելենգում են լուսատուները և կատարում համապատասխան հաշվարկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 515 CC-BY-SA-icon-80x15.png