Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Պատկերներ/2
Ներածություն
Ազատ բովանդակություն
Ոչ ազատ պատկերներ
Վիքիպահեստ
Պատկերների օգտագործում
Ամփոփում
|
Ազատ պատկերը պետք է հնարավոր լինի․
Եթե պատկերը քոնն է, ամենապարզ տարբերակը կլինի այն Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում 4.0 (Creative Commons Attribution-ShareAlike license) թույլատրագրով հրապարակելը։ Վիքիպեդիայի տեքստային բովանդակությունը նույնպես տարածվում է այս թույլատրագրով։ Յուրաքանչյուրն, ով օգտագործում է քո պատկերը պարտավորվում է նշել հեղինակին (քեզ)։ Դու կարող ես, սակայն, վերբեռնման էջից ընտրել նաև այլ թույլատրագրեր։ Ուշադիր եղի՛ր, եթե քո պատկերում կա այլ անձի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը, ապա դու իրավունք չունես տարածել քո պատկերն ազատ թույլատրագրով։ Կարող ես նաև վերբեռնել այն պատկերները, որոնք քոնը չեն, բայց համապատասխանում են ազատ պատկերների վերոնիշյալ չափանիշներին կամ հանրային սեփականություն են։
|