Օգնություն:Ներածություն - Վիզուալ խմբագրիչ - Աղյուսակներ/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ներածություն
Աղյուսակներ․ ինչպե՞ս և ինչու՞


Խմբագրել աղյուսակները
Թարմացնել տեղեկատվությունը


Ավելացնել նոր աղյուսակներ
Ավելի հեշտ է, քան թվում է


Ընդլայնել աղյուսակները
Ավելացնել սյունակներ և տողեր


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Ներդնել դատարկ աղյուսակ

Նոր, դատարկ աղյուսակ ավելացնելու համար Ավելացնել  ընտրացանկից ընտրի՛ր «Աղյուսակ» տողը։


Տողերի և սյունակների թիվն ընտրելուց հետո, այն կավելացվի հոդվածում, որից հետո յուրաքանչյուր վանդակում կարող ես տեքստ ավելացնել։


Սեղմիր Tab ↹ հաջորդ վանդակն ընտրելու համար։

Սեղմիր ↵ Enter ստորին վանդակն ընտրելու համար։

Ներդնել տեղեկատվական աղյուսակ

Դու կարող ես նաև խմբագրման պատուհանում փակցնել նաև Excel-ից կամ այլ աղյուսակներով ծրագրային ապահովումից պատճենած աղյուսակները։

Քո համակարգչից կարող ես նաև խմբագրման պատուհանի մեջ գցել ստորակետով բաժանված արժեքներով նիշքերի (.csv) ամբողջական աղյուսակները։