Օգնության քննարկում:Ողջույն, նորեկներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանրապէս ասած, հիացած եմ, որ այս կայքն արդեն գոյութիւն ունի հայերնով։ Ձմռանը ես պատահաբար ընկա «Armeniapedia.org» և խիստ ընկճուած էի։ Պարոն Քոջեանը, ոչ միայն հարկ չէր համարել որևէ հայերէն նիւթ դնել, կամ մի շաղկապ աւելացնալ հայերէն նիւթ դնելու, այլև բազմաթիւ տեղերում տեղադրել է պատճենման իրաւունքի հաստատումներ։ Իդէպ, թող չթւայ, թէ ես կասկածի տակ եմ առնում պն Քոջեանի նուիրուածութիւնը հայկականութեանը։ Բայց նա հայերէն չգիտի ընդհանրապէս՝ ոչ արևմտա— և ոչ արևելահայերեն։ Այնինչ, այս կայքէջի իմաստն այն է, որ ա) լինի միայն հայերենով և բ) ամեն հայ իրաւունք ունենա մասնակցութիւն բերել։

« բացատրեմ մարդկային լեզուով, եթէ գրում եք հայերեն ապա անշուշտ ունեք KDWIN ծրագիրը, Armenian Phonetic Unicode-ով գրելու համար ձեզ անհրաժեշտ է սեղմել KDWIN-ի նրբապատկերը և ընտրել Armenian Phonetic Unicode գրաձևը, շատ հեշտ է, ինչպես ասում էի: »

Թոյլ տուեք նկատել մի շատ կարևոր մոլորութիւն ձեր տուած խորհրդի մէջ. KDWIN-ի վերաբերեալ։ KDWIN-ն ամէնևին լաւագոյն ձևը չէ հայերէն գրելու համար։ Լաւագոյն ձևը Windows-2000—ի, կամ Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը գործարկելն է։ Այցելէք http://www.armunicode.org/en/ կամ http://www.armunicode.org/ru/, որպէսզի ստանաք ցուցումներ (անգլերէնով կամ ռուսերէնով) թէ ինչպէս անել դա։ Այսօրուայ օրով հայերէն խօսօղները դեռ չունեն հնարաւորութիւն հայերէն գրելու բացատրութիւններն իրենց մայրենիով ստանալ։ KDWIN—ը խցկւում է իրէն չվերաբերուող տեղեր և իրեն կամակորություներ է թոյլ տալիս (օրինակ իմ համակարգչից վերացրեց Windows-XP—ի բազմալեզվյան սպասարկումը)։


Ողջունում եմ ձեր այցելությունը Վիքիփեդիա կայք և կոչ եմ անում գրել հետաքրքիր և իմաստալից հոդվածներ։ Կայքում առայժմ հոդված գրողները հիմնականում երկուսն են՝ ես և Toxic-ը ու նաև Սահակ-ը։ Բայց հիմնականում ես և Toxic-ը։ Այնպես որ ձեր բոլոր դիտողությունները կարող են վերաբերվել իմ կամ Toxic-ի գրական ընդվզումներին, որը չգիտես ուր է կորել։ Արդեն երկար ժամանակ է չի գրում։


Ընդունում եմ ուղղումները և հրավիրում լրացնել ու շարունակել հոդվածները, որոնց մեծ մասն առայժմ միայն նախագծված են։ Ես չեմ փորձի որևէ ուղղագրական ուղղում կատարել։ Եթե ձեզ հարմար է գրել արևմտահայերեն ուղղագրությամբ, գրեք արևմտահայերեն։ Ես ուզում եմ, որ հնարավորինս շատ թվով մարդիկ, հնարավորինս շատ հոդվածներ գրեն։ Ուշադրություն դարձրեք "1000 հոդվածներ, որոնք կարևոր են բոլոր հանրագիտարանների համար" ցանկի վրա։ Ավելացրեք այն ցանկության դեպքում։ Ես ձեզ նման պատահական այցելու եմ եղել և տեսնելով, որ թեև հնարավորությունը ստեղծված է, ուշադրություն դարձրեք՝ ոչ հայերի կողմից, սակայն այն չի օգտագործվում արդեն գրեթե երեք տարի։ Ուստի ուղղորդվելով ազգային արժանապատվության ընդվզումով սկսեցի գրել։ Սակայն հասկանալի է, որ ժամանակը շատ քիչ է, իսկ անելիքները բազմաթիվ, այդ թվում և առաջին հերթին անձնական անելիքները, ուստի գրեթե երկու ամիս կայքին նվիրելուց հետո ստիպված եղա պակասեցնել այստեղ անցկացրածս ժամանակը, քանի որ տուժում են իմ մյուս գործերը ։Ամեն դեպքում բարի գալուստ ։Գրեք համարձակորեն և ուղղեք, եթե սխալ եք տեսնում, կամ գտնում եք, որ կարող եք ավելի լավ գրել։

--Lilith 20։24, 9 մայիսի, 2005 (UTC)

Կատարելագործում[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ պահպանելով ամբողջ այս էջի նյութը, այն դարձնել ավելի դյուրընթեռնելի, քանի որ նորեկների համար այն, իմ կարծիքով, ավելի շատ վանող է քան, ինչ որ բան սովորեցնող։

Առաջարկում եմ ներդնել այս բաժինները, որոնց պատասխաների հետևից էլ հիմնականում մտնում են այս էջ...

  • ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ...
  • ՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ...
  • ԻՆՉՊԵՍ ԽՄԲԱԳՐԵԼ կամ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼ...
  • ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ...

Այս էջի հետ կապված ձեր առաջարկներն ուղղեք Խորհրդարան... Շնորհակալություն

Գիտելիքը կփրկի աշխարհը 18։00, 24 Հոկտեմբերի 2009 (UTC)

Էջերի կապում[խմբագրել կոդը]

Այս էջում զետեղում եմ Վիքիփեդիա:Առաջին_քայլերը էջի հողումը։ Գիտելիքը կփրկի աշխարհը 10։17, 3 Նոյեմբերի 2009 (UTC)


Նոր խմբագրում[խմբագրել կոդը]

Զուտ խմբագրական, ուղղագրական և ոճային ուղղումներ եմ արել։ Ավելացրել եմ "Արևմտահայերեն, թե արևելայերեն հարցի լուծումը" հատվածը։ Դեռ չեմ վերջացրել։ 87.241.190.224 11։11, 20 Մարտի 2010 (UTC) Lilit Gabyan 11։17, 20 Մարտի 2010 (UTC)

Ներկայացված «Արևմտահայերեն, թե արևելայերեն հարցի լուծումը» չի արտացոլում, համայնքի կողմից ներկա պահին ընդունված մոտեցումը այս հարցին։ Այս փուլում արևմտահայերենը անջատելը անիմաստ է և աննպատակահարմար, այսպիսով ցանկացողները կարող են այստեղ ստեղծել նոր հոդվածներ նաև արևմտահայերենով, եթե որոնես խորհրդարանում, քննարկման էջերում, կգտնես ներկա մոտեցումները և տեխնիկական հարցերի ընդունված լուծումները։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:13, 21 Մարտի 2010 (UTC)[reply]

Ես դեռ աշխատում եմ այս հոդվածի վրա։ --Lilit Gabyan 09։57, 21 Մարտի 2010 (UTC)

{{խմբագրում եմ}}
Այսպիսի կաղապար ունենք, կարող եք օգտագործել, եթե էությունը համընկնում է։--beko 10:38, 21 Մարտի 2010 (UTC)[reply]


Շատ լավ։ Շնորհակալ եմ Իսկ տեքստը թաքցնելու կաղապարը որն է, չէի՟ք հուշի։

Այստեղ "Ինչպես հոդված" մուտքագրել մասը գրեթե ամբողջությամբ պետք է փոխվի (հիմա փորձում եմ հենց դա անել որ առավել հասկանալի լինի նոր ընթերցողի համար) ըստ ներկայիս կառուցվածքի։ Թեև Կատեգորիաներ անվանումը իմ կարծիքով վերանայելու տեղիք է տալիս։ Հիմնավորումը չգիտեմ, բայց իմաստային տեսակետից ինձ օրինակի համար ոչինչ չի ասում։ Առավել ևս նոր մտնողին չի ասի։ Ուրիշ լեզվական կայքերում ընդունված է Բովանդակություն/Content կամ հոդվածներ/Статьи. Գուցե արժե վերանայել։ Օգնության և ներկայացման հոդվածներում "կատեգորիա" իմաստով օգտագործվել է և խումբ, և կարգ, և բառախումբ։ Գուցե վերանայենք "կատեգորիա" բառի նպատակահարմարությունը, և մեկ ուրիշ ընդհանուր բառ վերցնենք հատկապես որ հայերեն չի։ Սակայն այ Պորտալ բառի նկատմամբ ոչ մի առարկություն չունեմ, որովհետև այն իր նոր իմաստային տարբերակով ծնվել է ժամանակակից ոչ հայերենում և հայերեն մտել է հենց իր նորագույն իմաստով ուստի միանգամայն կարող է հենց այդպես օգտագործվել։ --Lilit Gabyan 11։04, 21 Մարտի 2010 (UTC)

<!-- Այս տեքստը դուք չեք տեսնի -->
Այսպես կարող եք թաքցնել տեքստը։ Ինչ վերաբերվում է կատեգորիաներին, ապա եթե խոսքը գնում է հոդվածների դասակարգման՝ կատեգորիաների ծառի մասին, ապա համարյա բոլոր լեզվային կայքերում օգտագործվում է կատեգորիա բառը։ Բառը փոխառյալ է հին հունարենից (հունարեն՝  κατηγορία), հայերենում օգտագործվում է և փիլիսոփայական և գիտական գրականությունում։ «Կատեգորիա - սեռային հասկացություն, որ ցույց է տալիս առարկաների կարգը կամ այդ առարկաների ամենաընդհանուր հատկանիշները։» Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան։ 1974 --beko 11:56, 21 Մարտի 2010 (UTC)[reply]

Where is the the stress in these armenian words:

  • Erebuni-Homenmen, is Erebuní Homenmén or Erebúni Homenmén
  • Urartu, is Urártu or Urartú.--Noder4 (քննարկում) 11:15, 2 Հունվարի 2015 (UTC)