«Օ՜, Աստված իմ» (չինարեն՝ 从天儿降), 2015 թվականի չինական ռոմանտիկ, կատակերգական, գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Լեստե Չենը, իսկ պրոդյուսերը Ժան Զիյիը։ Ֆիլմում նկարահանվել են՝ Լեիը, Լի Հիաոլինը, Չեն Հուեդոնը և Կոկո Ցզյան Վեն։
Ասում են, որ երեխաներին բերում է արագիլը, կամ ծայրահեղ դեպքերում նրանց գտնում են կաղամբի միջից։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Երեխաները ընկնում են Երկրի վրա տիեզերքից։ Տիեզերքը ինքն է ուղարկում նրանց մեզ։ Մեզ մնում է միայն իմանալ, թե երբ և որտեղ երեխան պետք է վայէջք կատարի։ Հենց այդպես ֆիլմի գլխավոր հերոսները մի անգամ իրենց այգում գտան փոքրիկ փայլուն քար։ Այդ ժամանակ նրանք նույնիսկ չէին գուշակում, թե ինչ կբերի նրանց այդ քարը։ Նրանք պետք է հասկանան, թե ովքեր են երեխայի ծնողները, քանի որ երեխային միաժամանակ գտել է երկու զույգ։