Քրոմատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրոմատներ, քրոմական թթվի՝ H2CrO4 (քրոմատներ (VI)) և քրոմային թթվի՝ НСrO2 (քրոմատներ (III), անցյալում՝ քրոմիտներ), աղերը։ Բյուրեղական նյութեր են։ Առավել կարևոր են քրոմատները (VI), որոնք օքսիդիչներ են։ Ալկալիական մետաղների քրոմատները (VI) լուծելի են ջրում, ծանր մետաղներինը՝ անլուծելի։ MgCrO4→BaCrO4 շարքում լուծելիությունը նվազում է։ Թթվային միջավայրում քրոմատները (VI) փոխարկվում են երկքրոմատների՝ 2CrO42-+2H+ Cr2O72-+H2O։ Քրոմատները (VI) ուժեղ օքսիդիչներ են, օգտագործվում են կտորեղենը ներկելու (որպես ժանտանյութեր), կաշին դաբաղելու, խեցեղենը գունավորելու և այլ նպատակներով։ Քրոմատները (VI) թունավոր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png