Քրաշ (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրաշ (անգլ.՝ Crush), երկու գնացքների ընդհարումը ցուցադրող շոուի համար ժամանակավոր ստեղծված քաղաք ԱՄՆ Տեխաս նահանգում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Ծաղրանկար
Հուշատախտակ

1896 թվականին Միսուրի-Կանզաս-Տեխաս երկաթուղային ուղևորատար երկաթուղային ընկերության (հայտնի էր որպես Քեթի՝ ըստ անվան սկզբնատառերի՝ MKT) գործակալ Ջորջ Ուիլիամ Քրաշը ընկերությանը առաջարկել է երկաթուղին գովազդելու նպատակով երկու գնացքների դեմ առ դեմ ընդհարման շոու կազմակերպել։ Դա անելու համար Տեխասում ժամանակավոր քաղաք է կառուցվել։ Ընդհարման համար օգտագործվել են դուրս գրված հին մոդելի շոգեքարշերը։ Շոուի համար գումար չեն գանձել, բայց նահանգի ցանկացած վայրից երկաթգծով քաղաք ժամանելու և ետադարձ տոմսը արժեցել է երկու դոլլար (2019 թվականի 61,46 դոլլարի համարժեքը)։ Շոուն տեղի է ունեցել 1896 թվականի սեպտեմբերի 15-ին։ Դիտելու համար հավաքվել է մոտ 40,000 մարդ, որն ավելին էր քան Տեխասի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակչությունը[2]։

Տեխասի Մակ-Լենան շրջանի Վեսթ քաղաքից 3 մղոն (4,8 կմ) հարավ հանդիսատեսի համար ժամանակավոր դիտահրապարակի տեղ է ընտրվել։ Հարթակներ են կառուցվել։ Ռինգլինգ եղբայրների կրկեսի (անգլ.՝ Ringling Brothers Circus) ներկայացումների համար վրաններ են դրվել, տեղում փորվել է երկու ջրհոր, տեղադրվել է տաղավար երեք հաղորդավարների համար, լրագրողների համար նախատեսված հարթակ, երկու հեռագրական գրասենյակ և հատուկ գնացքի դեպո, որի վրա տեղադրվել է հսկա «Քրաշ, Տեխաս» ցուցանակը[3][4], Միդուեյ Պլայանսից կրպակներ, ներառյալ լիմոնադի և սիգարի վաճառակետեր, կառնավալային խաղեր[5]։

2-2-0 «ամերիկյան» տիպի երկու լոկոմոտիվներ ներկվել են վառ կանաչ և վառ կարմիր գույներով (համապատասխանաբար 999 և 1001 համարներով)[4]։ Հատուկ ռելսեր են տեղադրել Քեթիի երկաթգծի կողքին։ Միջոցառումը հետաձգվել է մեկ ժամով, քանի որ հավաքված հանդիսատեսը դիմադրել է ոստիկանությանը, որն ամբոխին անվտանգ հեռավորության վրա էր փորձում պահել։ Լոկոմոտիվները 72 կմ/ժամ արագություն են հավաքել, որից հետո լոկոմոտիվների անձնակազմները դուրս են նետվել։ Լոկոմոտիվները հանդիպել են ճիշտ նախատեսված տեղում։ Բայց ճարտարագետները ճշգրիտ չեն հաշվարկել լոկոմոտիվային պայթյունի ուժը, և մարդկանց բազմությունը, չնայած ոստիկանության գործողություններին, չափազանց մոտ է եղել կանգնած դեպքի վայրին։ Լոկոմոտիվներից պայթյունից ցրված հարյուրավոր բեկորներ, որոնց մի մասը ընկել են հանդիսատեսի վրա, արդյունքում երկու մարդ է մահացել, և շատերը վիրավորվել են։ Լուսանկարիչ Ջարվիս Դինը (անգլ.՝ Jarvis Deane) պտուտակի հարվածից կորցրել է աչքը։ Շոուից հետո, ընդհարման վայրից վերամբարձ կռունկների օգնությամբ մի քանի ժամվա ընթացքում հավաքել են խոշոր բեկորները, իսկ հուշանվերների սիրահարները հավաքել են փոքր կտորները։ Նույն օրը կեսգիշերին, ժամանակավոր ստեղծված քաղաքը դադարկվել է։ Դժբախտ դեպքերի պատճառով Ջորջ Ուիլիամ Քրաշին հեռացրել են աշխատանքից, բայց հանրաճանաչության պատճառով նա հաջորդ օրը նոր գործ է գտել։ Այս միջոցառման վայրում տեղադրվել է հուշատախտակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Crash at Crush(անգլ.)
  2. «Crash at Crush, True Tales of Hill County, Texas». heartoftexastales.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  3. Allen Lee Hamilton. "Crash at Crush. Archived.." Handbook of Texas Online, University of Texas at Austin. Retrieved on 2007-04-15.
  4. 4,0 4,1 Ramos, Mary G. (1993). «The Crash at Crush». Texas Almanac. Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Crash at Crush | Waco History». Waco History (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Texas Central Railroad History of West Museum Crash at Crush. cityofwest.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]