Քուիքսթեփ
Քուիքսթեփ (անգլ.՝ Quickstep, «արագ քայլ»)՝ զուգապար, ֆոքստրոտի արագ տարբերակներից է, որը կատարողից պահանջում է թեթևություն և շարժունակություն։ Երաժշտական չափը - 4/4:
Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարի առաջացման գործոն է հանդիսացել այն փաստը, որ երաժիշտները շատ հաճախ ֆոքստրոտը շատ արագ էին նվագում` պատճառելով պարողների դժգոհությունը[1]։ Արդյունքում ֆոքստրոտի տեմպը որոշվել է 29-30 տակտ մեկ րոպեում, իսկ ավելի արագ տեմպերով` 48-52 տակտ մեկ րոպեում, նշանակվել է քուիքսթեփը։ Որպեսզի նախօրոք զգուշացնեն ֆոքստրոտի «իրական» երկրպագուներին պարի տեմպի մասին, արագ ֆոքստրոտը հայտարարվել է պարային երեկոների ծրագրում որպես quick-time-foxtrot կամ quick-time-steps, որն այնուհետև կրճատվել է մինչև quickstep [2]:
Սպորտային պարահանդեսային պար[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարը ստանդարտացվել է 1927 թվականին։ Ինչպես ֆոքստրոտը, քուիքստեփը ընդգրկված է բալետային պարերի Եվրոպական մրցույթի ծրագրում։ Տարատեսակության համար պարը ընդունված է համարել ստանդարտ պարերի «փոքր քերականություն»։ Կատարողներից պահանջվում է թեթև, օդային և միևնույն ժամանակ սրընթաց շարժումներ։
Մրցումների ընթացքում քուիքսթեփը տևում է 1,5-2 րոպե 200 զարկ մեկ րոպեում: ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ballroom Guide - Dance Music!»։ Ballroom Guide։ Ballroom Guide։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-16-ին։ Վերցված է մայիսի 24, 2015
- ↑ Silvester, Victor 1982. Modern ballroom dancing: history and practice. Paul, London.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածը Sportdance.ru կայքում Archived 2008-10-22 at the Wayback Machine..