Քննարկում:Ruelle

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Ruelle (singer)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Կատեգորիաների վերաբերյալ[խմբագրել կոդը]

Հարգելի ԱշոտՏՆՂ, տեսա, որ ավելացրել եք մի շարք հոդվածների 21-րդ դարի երգիչներ և 21-րդ դարի ամերիկացի երգիչներ կատեգորիաները։ Սկզբում ասեմ, որ անչափ գնահատում եմ ձեր կարևոր աշխատանքը։ Ու միայն դրանից հետո նշեմ, որ մի երկու հոդված արդեն նկատեցի, որտեղ այդ կատեգորիաները տեղին չեն, այսինքն՝ երգիչների փոխարեն պետք է երգչուհիներ լինի։ Օրինակ հենց այս հոդվածը։ Կարծում եմ, խնդիրը անգլերեն վիքիի մեջ էր, քանի որ երևի այս ամենը քիչ թե շատ ավտոմատիկ բնույթ է կրում (եթե չեմ սխալվում)։ Ամեն դեպքում, ասեցի զգուշացնեմ, որ հետո այդքանն ուղղելն ավելի դժվար չլինի։ Մի անգամ էլ շնորհակալություն։ -- TheBabushka (քննարկում) 09:13, 25 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի ԱշոտՏՆՂ, սկսեմ ուղղել, թե՞ սխալվել եմ։ -- TheBabushka (քննարկում) 16:31, 25 Հունիսի 2020 (UTC)[reply]
Բարի օր, հրագելի TheBabushka։ Ճիշտն ասած ես պատկերացնում էի, որ սա ավելի ընդհանուր կատեգորիա է․ և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, բայց եթե մտածում ես, որ պետք է առանձնացնենք ու ընդհանուր կատեգորիա չունենանք, մեծ խնդիր չեմ տեսնում։ Բայց երևի արժի ընդհանուր սկզբունք որոշել ու դա կիրառել և՛ երգիչների, և՛ դերասանների, և՛ մարզիկների (առհասարակ սեռով բաժանված թեմաների) կատեգորիաների ծառի համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:56, 25 Հունիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ գոյություն ունեն «21-րդ դարի երգչուհիներ/դերասանուհիներ» և այլ նմանատիպ կատեգորիաներ, կարծում եմ, սխալ է և այդ կատեգորիաներում, և «երգիչներ/դերասաններ»-ում ընդգրկել կանանց։ Բայց ես մեկ այլ, անձնական կարծիք ունեմ այս ամենի վերաբերյալ, սակայն չգիտեմ ինչքանով է այն ճիշտ, և ինչպիսի արձագանք կստանա։ Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի վերացնել երգիչներ/երգչուհիներ, դերասաններ/դերասանուհիներ և առավել ևս երաժիշտներ/կին երաժիշտներ բաժանումը կատեգորիաների։ Դա միանգամից մի քանի խնդիրներ կլուծի, օրինակ՝ «Տեղեկաքարտ Երգիչ» կաղապարը տեղադրելու դեպքում, այն միանգամից ավելացնում է «Երգիչներ այբբենական կարգով» կատեգորիան, և խնդիր է առաջանում, քանի որ այդ տեղեկաքարտը կարող է տեղադրվել նաև կանանց մասին հոդվածներում։ Կարելի է իհարկե առանձին քննարկում բացել ավելի կոնկրետ և վերջնական որոշում ընդունելու համար, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում սխալ է կանանց հոդվածները «երգիչներ» կատեգորիայում տեղավորել։ -- TheBabushka (քննարկում) 17:09, 25 Հունիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, նման հարցը հաստատ պետք է քննարկել ավելի երևացող տեղում, այս հոդվածի քննարկումը դժվար շատերը կարդան։ Կարող ես խորհրդարանում գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:26, 25 Հունիսի 2020 (UTC)[reply]