Քննարկում:Real and True

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հիթ շքերթներ[խմբագրել կոդը]

Վահե ջան, Հիթ շքերթներ բաժնում ավելացրածդ հղումները չեն աշխատում։ --Եվրո$ան 19:07, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Անկեղծ ասած իսպաներենց վիքիից եմ ավելացրել այդ փոքր մասը: Ուկրաինական հիթ շքերթինը իրոք չի աշխատում :/, բայց մյուսներն որպես հղում աշխատում են: Billboard-ի որոնման համակարգը չգիտեմ ինչու տեղեկություն չի բերում երգի մասին: Չգիտեմ, եթե ուզում ես, կարող ես հեռացնել ավելորդները:--Vahe Gharakhanyan (քննարկում) 19:41, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Անգլերեն Վիքիպեդիայում հիթ շքերթների մասին կանոնակարգը ասում է, որ Billboard-ը ունի հիթ շքերթները, որոնք չպետք է ավելացվեն հոդվածներում, քանի որ դրանք մեկը մյուսի հետ կապված են։ Օրինակ R&B/Hip-Hop Digital Songs, Rap Digital Songs, Rap Songs ու Rap Streaming Songs հիթ շքերթների արդյունքում կազմվում է դրանց գլխավոր հիթ շքերթը` Hot R&B/Hip-Hop Songs-ը և միայն այդտեղ զբաղեցրած հորիզոնականը պետք է ընդգրկվի բաժնում։ Իսրայելի հիթ շքերթին տված հղումը նույնպես սխալ է, քանի որ այդտեղ ներկայացված է 2013 թվականի հուլիս ամսվա հիթ շքերթը, իսկ այս երգը թողարկվել է նոյեմբերին։ Լավ, համենայնդեպս շնորհակալ եմ, որ ցանկացար օգնել :-) --Եվրո$ան 20:08, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Անգլերեն վիքիի այդ կանոնակարգի գոյության մասին չգիտեի: Իսպաներենում երևի բացակայում է այդ կանոնակարգը :-): Իսրայելի հղման մեջ բացակայում էր երգը, քանի որ նոյեմբեր ամսվա վիճակագրությունը չկար: Ինչևէ, շատ ապրես այսպիսի հոդվածի համար)--Vahe Gharakhanyan (քննարկում) 20:16, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]