Քննարկում:Օմեն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ, որ այս հոդվածը պետք է ջնջվի, քանի որ շատ կարճ է և անունն էլ սխալ է գրված: Ես ստեղծել եմ նոր հոդված Օմմեն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armen Ghalechyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ --Armen Ghalechyan (քննարկում) 18:14, 17 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի Արմեն, նախ չեմ կարծում, որ մեկ մ-ով տարբերակը սխալ է։ Տառադարձնելիս հայերենում կրկնակի բաղաձայները չեն օգտագործվում։ Իսկ հեռացնելու հարց երբ բարձրանում է, ապա հեռացվում է այն հոդվածը, որը ավելի ուշ է ստեղծվել։ Վերնագրի սխալի դեպքում էլ կարելի է հոդվածը պարզապես անվանափոխել։--Beko (քննարկում) 19:02, 17 Հունվարի 2014 (UTC)
Կրկնում եմ, որ տեղանունների անունները չեն թարգմանվում կամ վերանվանվում ,ու ընդհնարապես ինչ կապ ունի արմտանալը իմ ասածի հետ, պետք չի ամեն մեկն իրեն որևէ կանոն կամ օրենք ստեղծելու իրավունք վերապահի։ԻՆչ վերաբերվում է հոդվածը ջնջել–չնջելու մասին ձեր մեկնաբանությանը՝ ջնջեք իմ ստեղծած հոդվածը և այս հոդվածի անունն ուղղեք։ --Armen Ghalechyan (քննարկում) 21:38, 17 Հունվարի 2014 (UTC)
Հոդվածը ստեղծելից օգտագործել եմ իմ կազմած այս ուղեցույցը։ Հոլանդերենում կրկնակի բաղաձայնը ցույց է տալիս, որ նախորդող ձայնավորը կարճ է, այն ոչ մի կապ չունի բաղաձայնի արտասանության հետ։ Հետևաբար անիմաստ է տառադարձելիս երկու բաղաձայն գրել։ Ըստ որում, տառադարձման նույն հնչյունային սկզբունքը կիրառվում է նաև այլ լեզուների պարագայում, կարելի է մանրամասներին ծանոթանալ Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց էջում կամ :--vacio 08:59, 18 Հունվարի 2014 (UTC)
Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույցից․«Կրկնակ բաղաձայնների հայերենում ուժգին արտասանվելու դեպքում, գրել կրկնակ բաղաձայնով»:--Armen Ghalechyan (քննարկում) 16:51, 18 Հունվարի 2014 (UTC)
Բացի այդ մեկ տառով գրվող «Օմենը» ունի լրիվ այլ իմաստ և քաղաքի անվան մեջ հենց հոլանդերենով հնչում է երկու «մ» կամ ինչպես ասվում է Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույցում արտասանվում է ուժգին «մ» ։--Armen Ghalechyan (քննարկում) 17:04, 18 Հունվարի 2014 (UTC)
Ինչպես նշեցի, հոլանդերենում կրկնակի բաղաձայնը մատնանշում է միայն, որ նախորդող ձայնավորը կարճ է։ Հոլանդերենում չկան երկար կամ ուժգին բաղաձայներ, ինչպես պնդում եք դուք։ Հոդվածում տեղադրված է Ommen-ի արտասանությունը բնիկ լեզվով, այնպես որ կարելի է ստուգել։ Կարելի է նաև ընթերցել կրկնակի բաղաձայների մասին այստեղ կամ այստեղ։ --vacio 14:36, 19 Հունվարի 2014 (UTC)
Իսկ այն դեպքերում, երբ նույն անունը տարբեր նշանակություններ ունի, կարելի է խնդիրը լուծել՝ հոդվածի վերնագրի կողքին փակագծերի մեջ բացատրող բառ ավելացնելով։ Օրինակ. Օմեն (համայնք), Օմեն (գիրք) և այլն։ --vacio 14:38, 19 Հունվարի 2014 (UTC)
Մի խեղաթյուրեք իմ ասածը, ես չեմ նշել, որ հայերենում կան ուժգին բաղաձայներ, ես գրել եմ, որ նրանք արտասանվում են ուժգին, իսկ դրանք բոլորվին տարբեր բաներ են։ Գուցե նորից կարդաք նախկին քննարկումս և հասկանաք։ Եվ ինչ կապ ունի, թե հոլանդերենի ուղղագրությունում ինչի համար են գրվում կրկնակի բաղաձայներ, տեղանունների գրության , թարգմանության, ճշգչտության հետ դա որևէ կապ չունի, գովելի է , որ գիտեք որոշ չափով այդ լեզվի ուղղագրությունը, բայց տեղանունների տառադարձման հետ դա կապ ունենալ չի կարող։ --Armen Ghalechyan (քննարկում) 20:55, 19 Հունվարի 2014 (UTC)
Գուցե տեսնեք աշխարհի մնացած լեզուներով ինչպեսէ գրվում և այդ կերպ գոնե հասկանք, որ ձեր իմացած տառադարձությունը, որևէ կապ չունի տեղանունների գրության հետ։--Armen Ghalechyan (քննարկում) 21:01, 19 Հունվարի 2014 (UTC)