Քննարկում:Փոքր Կովկաս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածը հարկ է հանել

Հոդվածը պարզապես թարգմանված է ռուսալեզու էջից և գիտական հոդվածի տեսք իսկ չունի: "Փոքր Կովկաս" եզրույթը վերաբերվում է սովետական կարճ դարաշրջանին: Այն գոյություն չի ունեցել մինչ այդ ժամանակաշրջանը և չի կիրառվում հետսովետական ժամանակներումս: Եզրույթը մտածին է: Անդրկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական քարտեզի վրա գիտականորեն չի ուրվագծվում ոչ մի "Փոքր Կովկաս": Այն ինչ ստալինյան "աշխարհագետները" փորձում էին ներկայացնել որպես "Փոքր Կովկաս", ըստ էության, հանդիսանում է Հայոց լեռնաշխարհի հյուսիս-արևելյան և արևելյան ծայրամասերի խառը խշտիկ լեռնաշղթաներ, որոնք հստակորեն ջրբաժանված են ցածրավայրերով պատմական Կովկասից և տարբերվում են վերջինից իրենց կառուցվածքով: Փոխարենը՝ այդ լեռնաշղթաները չեն անջատված Հայոց լեռնաշխարհի մյուս մասից:

Ստալինյան ժամանակներում "Փոքր Կովկաս" եզրույթն առաջ քաշելու միակ պատճառն ուներ քաղաքական բնույթ: Ստալինյան իշխանությունները ցանկանում էին խուսափել հայոց մասին հիշատակումից այն տարածքների վերաբերմամբ, որոնք Ստալինը փոխանցել էր Վրացական և Ադրբեջանական ՍՍՀ-ներին: Ասել է թե՝ պատճառը հակահայկական էր: Ներկայումս նույնպես, այդ եզրույթը շարունակում են արծածել մեծամասամբ հակահայկական քաղաքական "աշխարհագետները", որոնց ազդեցության տակ է կազմված եզրույթի մասին ռուսերեն հոդվածը:

Հետևաբար՝ ներկայիս բովանդակությամբ հոդվածի գոյությունը Վիքիպեդիայի հայերեն մասում՝ ընդունելի չէ, քանի որ գիտկանորեն հիմնավորված չէ և սպասարկում է ադրբեջանական քարոզչական շահերը:

37.157.218.132 11:17, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]