Քննարկում:Տեսողություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աչքի լուսաբեկման խախտումները[խմբագրել կոդը]

Հեռատեսության կամ կարճատեսության պատճառը ակնագնդի առանցքային երկարության խախտումները չեն: Հարցն ավելի նուրբ է և կապված է բինոկուլյար կիզակետման առաջնային բնույթից: Օպտիկական կիզակետում (դիտվող պատկերի հստակեցում) հստակեցումն ինքնուրույն տեղի չի ունենում և ղեկավարելի չէ; Մարդը չի կարող բինուկուլյար առումով կիզակետվել, նայել 2 մ հեռավորության վրա գտնվող առակային, իսկ օպտիկական առումով, անկախ բինոկուլյար կիզակետոման անկյունից, աչքի ոսպնյակները կիզակետել 1 մ հեռավոության վրա; Օպտիկական կիզակետումը, ավելի ճիշտ ոսպնյակի կորությունը փոխող մկանների կծկման չափը որոշվում է ռեֆլեքսիվ, ըստ բինոկուլյար կիզակետման անկյունի՝ անկախ պատկերի հստակությունից; Այս առումով նաև հայտնի է, որ նույն հեռատեսությունը կամ կարճատեսությունը կարելի վերացնել պրիզմային ակնոցներով՝ տեղափոխելով բինոկուլյար կիզակետը առկա օպտիկական կեզակետ; Մի խոսքով մանրամասները կարիքի դեպքում; Վահրամ Մխիթարեան (քննարկում) 14:27, 22 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի Վահրամ, քանի որ սկզբնական հոդվածը ես եմ գրել, փորձեմ պատասխանեմ ձեզ: Ըստ էության, խնդիրը ավելի շատ օպտիկային է առնչվում, քան ֆիզիոլոգիային, իսկ իմ գիտելիքները այդ բնագավառում բավարար չեն: Ուղղակի նշեմ, որ տվյալ տեքստը ես վերցրել եմ բուհերի համար նախատեսված մարդու ֆիզիոլոգիայի դասագրքից և հիշում եմ, որ դպրոցում էլ էին մեզ սովորացնում, որ այդ խախտումների պատճառը կարող է լինել 2 դեպքում. մեկը անկնագնդի առանցքի փոփոխությունն է, որը բնածին է, մյուսը արդեն ոսպնյակի կորության հետ կապված խախտումներն են, որոնք մեծամասամբ ձեռք բերովի են: Հիմա, եթե ինչ-որ պատճառով (գուցե օպտիկական մանրամասներում չխորանալու և նյութը պարզացնելու նպատակով) գրքում սխալ է գրած, և եթե դուք համոզված եք ձեր ասածի մեջ և ինչ-որ աղբյուր կարող եք նշել, ի՞նչն է ձեզ խանգարում այդ հատվածը քննարկման մեջ գրելու փոխարեն ավելացնել թեմայի մեջ, ինձ թվում է, այնտեղ ավելի օգտակար կլինի: Դավիթ () 18:48, 23 Հունվարի 2014 (UTC)
Կավելացնեմ հարգելի Դավիթ, ուղղակի հղումները, նկարներն ու տեքստը պիտի նախապատրաստեմ։ Հիմնականում այս նութը շարադրված է իմ խնդրագրքում (առաջին գլխում) և ցուցադրությունում՝ տես թոռնիկիս էջում
Վահրամ Մխիթարեան (քննարկում) 04:12, 24 Հունվարի 2014 (UTC)