Քննարկում:Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Կաղապարներ[խմբագրել կոդը]

Նարեկ, չեմ հասկանում այս խմբագրումը: Ավելացրել ես 4 կաղապար, հոդվածը ես եմ բարելավել, առաջ ուներ այս տեսքը: Ի՞նչն է խնդիրը --Հայկ (արաբագետ) 15:12, 8 Հունվարի 2017 (UTC)

Հայկ ջան, որքանո՞վ է չեզոք կայսերապաշտական բառը (չեզոքության կաղապար)։ Աղբյուրներում նշված է «Համաշխարհային Պատմություն 11-րդ դասարան» (թերի աղբյուրի կաղապար)։ Հոդվածը տեղափոխված է Սովետական հանրագիտարանից (սովետական հանրագիտարանի տեսանկյունը զգուշացնող կաղապար)։
Նարեկ, կայսերապաշտություն նշանակում է իմպերիալիզմ, այդ բառի հայերեն տարբերակն է: Դասագիրք-աղբյուրը ես դժվար թե ավելացրած լինեմ, բայց եթե արել եմ՝ սխալ է, կարող ես հեռացնել: Իսկ սովետական հանրագիտարանից տեղափոխված է ընդամենը մեկ պարբերություն՝ այս ամբողջ հոդվածում, ուստի ճիշտ չէ նաև այդ պիտակը --Հայկ (արաբագետ) 07:48, 9 Հունվարի 2017 (UTC)
Հայկ, գիտեմ, իմպերիալիստական բառը չեզո՞ք է։ --Narek75 (քննարկում) 08:21, 9 Հունվարի 2017 (UTC)
Իհարկե չեզոք է, չեզոքության նույն աստիճանի վրա, ինչ կապիտալիզմը և սոցիալիզմը --Հայկ (արաբագետ) 08:22, 9 Հունվարի 2017 (UTC)
Հանրագիտարանային բառ չէ ընդհանրապես։ --Narek75 (քննարկում) 08:57, 10 Հունվարի 2017 (UTC)
Նայիր սովետական հանրագիտարանի որոշ օրինակների՝
  • «...մերկացվում իմպերիալիստական ագրեսիվ շրջանների նկրտումները»
  • «Պատերազմից հետո իմպերիալիստական հետադիմական շրջանները սանձազերծեցին «սառը պատերազմ»» և լիքը ուրիշ այսպիսի բաներ։ --Narek75 (քննարկում) 09:06, 10 Հունվարի 2017 (UTC)
Նարեկ ջան, ես դրանք ուղղեցի, եթե էլի կան՝ կարող ես մնացածն էլ դու ուղղել --Հայկ (արաբագետ) 15:39, 11 Հունվարի 2017 (UTC)