Քննարկում:Սելջուկյան սուլթանություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելջուկյան սուլթանություն հոդվածը ստեղծվել է «Խաչակիրներ» նախագծի շրջանակներում։


Արագ ջնջման և միամսյակի կաղապարներ[խմբագրել կոդը]

Ողջույն, El-ßäbrega: Հոդվածը ստեղծել էր Նարեկը` միամսյակի շրջանակներում: Եթե դու սկզբունքայնորեն ստեղծում ես հոդվածը` սպասելով նրա ջնջմանը, դա ողջունելի չէ: Դրանով դու անուղղակիորեն մասնակցում ես միամսյակին, և արդեն իմաստ չունի քո անունը ջնջելը այս ցուցակից [1]: Ցանկը կազմվել է երկար ժամանակի ընթացքում, ու դու իմանալով ցանկի մասին` ստեղծել ես հոդված` Նարեկի ջնջումից հետո, իսկ այժմ նույն նպատակով, դիտավորյալ ջնջում ես այն` շեշտելով որ միամսյակի շրջանում չես մասնակցել: Քեզ խորհուրդ կտամ ունենալ լավ ձգտումներ ու բարի նպատակներ, ու եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով հարմար չես գտել մասնակցել միամսյակին, ու նույնը խորհուրդ ես տվել անել ընկերոջդ [2], ապա դա քո խնդիրն է: Հոդվածները, որը ջնջման եմ ներկայացնում ես, դրա մասին զգուշացրել էի դեռ նախագծի սկզբում` Անորակ հոդվածները, որոնք կունենան 3-ից ավելի կոպիտ սխալներ, կներկայացվեն ջնջման: Խորհուրդ կտամ չշարունակես խմբագրական պատերազմդ, ու շուտով ես կվերականգնեմ ոչ միայն այս, այլև մյուս հոդվածների կաղապարները, որոնք ստեղծվել են փետրվարի 7-ից հետո: Հաճելի խմբագրումներ--Հայկ (արաբագետ) 01:56, 15 Փետրվարի 2016 (UTC)

Հայկ, խնդրում եմ զերծ մնալ անբագորգոռ հայտարարություններից: Առաջին՝ դու հաստատ չես կարող իմանալ որ ես իմ դասընկերոջը նման բան եմ ասել և երկրորդ՝ եթե նույնիսկ ասել եմ նման բան դա քո գործը չէ և քեզ չպետք է մտահոգի: Եվ հետաքրքիրը այն է, որ դու նման բան ես ասում իմանալով Նարեկի նախագծից դուրս գալու իրական պատճառը (Համենայն դեպս նախագծից դուրս գալուց հետո ես չեմ Նարեկին շնորհակալություն հայտնել): Հետո, ես չեմ իմացել հոդվածի պատմությունը (Ինչու է ջնջվել, ով է ջնջել) և պարզապես ստեղծել եմ հոդված:

Հիմա անրադառնամ բուն հարցին: Ես իրավունք ունեմ ազատորեն ստեղծել հոդվածներ՝ անկախ թեմատիկ ընտրությունից: Դու իմ հոդվածների քննարկման էջում տեղադրում ես քո նախագծի կաղապարները, չնայած նրան որ ես հոդվածները նախագծի շրջանակներում չեմ գրել (Սովորաբար հոդվածը գրողն է որոշում մասնակցում է նախագծից, թե ոչ):

Ես սա որակում եմ իմ իրավունքների ոտնահարում, քանի որ դու համառորեն իմ հոդվածների քննարկման էջերում դրել ես քո կաղապարը: Այսինքն կարող ենք հետևել որ դու ինձ ստիպում ես մասնակցել քո նախագծին: Իսկ խորհուրդներդ կարող ես քեզ պահել, ես դրանց կարիքը չունեմ... Շնորհակալություն--El-ßäbrega (քննարկում) 12:06, 15 Փետրվարի 2016 (UTC)

Հոդվածը 90 տոկոսով վերաշարադրվել է [3], որի արդյունքում հոդվածը, կարելի է ասել, մաքրվել ու նորից է ստեղծվել: Հիմնական կոպիտ սխալներից սրանք առանձնացնում եմ՝

  • պետությունը զարգացել է թուրքերի ձեռքբերումների ժամանակ՝ պետությունը չի զարգանում, այլ առաջանում է կամ հզորանում, այն էլ՝ նայած կոնտեքստի
  • Մերձավոր Արևելք և Միջին Արևելք՝ դա նույն բանն է, այլ բան է եթե ասես՝ Միջին Ասիա:
  • սելջուկները բռնագրավում էին Խորասանի, Խորեզմի, Արևմտյան Իրանի, Ադրբեջանի և Իրաքի ունեցվածքը. ոչ թե բռնագրավում է ունեցվածքը, այլ զավթում է տիրույթները
  • Սելջուկյան սուլթանը համարվում էր ամենաբարձրյալ խալիֆը
  • 1095 թվականին աշխարհում տեղի է ունենում աշխարհաքաղաքական հեղաշրջում
  • Վրաց թագավորությունը երբեք չի նվաճվել սելջուկների կողմից
  • Սելջուկների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը 600 տարի է, ինչ գոյություն չուներ
  • Խաչակիրների արշավանքները սկսում են ոչ թե 1096, այլ 1098-1099 թվականներին, ու այն ոչ մի կապ չունի ավելի քան 80 տարի հետո սկսած խաչկրաց երրորդ արշավանքի հետ, որի մանրամասներն այստեղ նկարագրված են:
  • Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ (1189-1192) սելջուկյան սուլթանությունը այս տարածաշրջանում գոյություն չի ունեցել

Եվ այլն: Զգուշացնեմ, որ նմանատիպ մյուս հոդվածները ջնջվելու են՝ արագ ջնջման կաղապարով--Հայկ (արաբագետ) 15:44, 16 Փետրվարի 2016 (UTC)