Քննարկում:Սամշվիլդե

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը ստեղծվել է «Մոլորակի շուրջը» նախագծի շրջանակներում։



Հարգելի Omicroñ'R, ուզում եմ հասկանալ թե ինչու՞ եք անվանափոխել հոդվածը՝ նշելով, որ Շամշուլդե անունը հայկական անվանումն է: Չէ որ հոդվածում նշված է, որ Սամշվիլդե անվանումը դեռևս 10-րդ դարում, առաջին անգամ ստուգաբանել է հայ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին և փաստել, որ բերդի անվանումը վրացական է: Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց հայկական անվանումը: Մի՞թե պարզ չէ, որ Շամշուլդեն վրացերեն Սամշվիլդեի աղավաղված տարբերակն է, որը նաև մյուս աղավաղված անվանումների հետ (Սամշուլդե, Շամսույտե) գործածել է ժողովուրդը: Այդ դեպքում ինչպե՞ս վրացերեն աղավաղված տարբերակը հանկարծ դարձավ ճիշտ հայերեն: Դրասխանակերտցին բացատրել է բառի նշանակությունը: Իսկ հիմա Դուք բացատրեք Ձեր նշած հայերեն տարբերակի բացատրությունը, ասացեք՝ ի՞նչ է նշանակում Շամշուլդեն, եթե համարում եք, որ դա հայերեն է: Իսկ եթե չեք կարող բացատրել, խնդրում եմ վերադարձնել հոդվածի նախկին անվանումը: Ավելի լավ է հոդվածն ունենա օտարալեզու, սակայն բացատրելի և ճիշտ անվանում, քան դրա աղավաղված տարբերակը: Ի վերջո Սամշվիլդե տարբերակով է այն նաև ներկայացված սկզբնաղբյուրում: Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 03:14, 27 Հուլիսի 2019 (UTC)[reply]