Քննարկում:Սաթենիկ Վարդանյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկության ավելացում հոդվածում[խմբագրել կոդը]

Խնդրում եմ տալ հիմնավորում, թե ինչու եք ջնջում արված որևէ փոփոխություն կամ տեղեկության ավելացում հոդվածում։ Եթե ավելացվում է, ապա հավաստի է, ինչ կարիք կա առանց որևէ բան ասելու կամ զգուշացնելու հեռացնել որևէ բան, որը ստեղծվել/ավելացվել է օգտատիրոջ միջոցով։ 87.241.145.81 08:39, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ողջույն։ Եթե խոսքը գնում է «2023թ. ԵՊՀ Հայ արվեսի պատմության և տեսության ամբիոնի լավագույն դասախոս» տեղեկության մասին, ապա այն ջնջվել է, որովհետև աղբյուր չունի։ Ամբիոնում նման մրցանա՞կ կա, եթե այո, իրենց կայքում կամ ուրիշ ինչ-որ կա՞ ապացույց, որ Սաթենիկ Վարդանյանը ստացել է այդ մրցանակը։ Եթե աղբյուր ավելացնեք, բնականաբար չի ջնջվի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:44, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բարև ձեզ։ Ես տեսա այս քննարկումը և ուզում եմ ասել, որ սա համալսարանական այսպես կոչված մրցանակաբաշխություն է, որը ամեն տարի կազմակերպվում է՝ ԵՊՀ ուսանողների համալսարանական էլ.հաշիվներին ուղարկելով հատուկ նամակ՝ հղմամբ, ( որը անանուն է) որտեղ ուսանողները իրենց դասավանդող դասախոսների մասին պիտի կարծիք հայտնեն/գրեն, որի համար տրվում է մոտ 1 ամիս ժամանակ և որը պարտադիր է բոլոր ուսանողների համար։ Այնուհետև կարծիքները ամփոփելուց, ուսանողների հայտնած անկեղծ կարծիքները հավաքագրելուց հետո յուրաքանչյուր կիսամյակ ամենաշատ դրական կարծիք ստացած և գերազանց գնահատական ստացած դասախոսը ճանաչվում է այդ տարվա ( կիսամյակի)՝ տվյալ ամբիոնի լավագույն դասախոս։ Սա հավաստի նյութ է, որը կազմակերպել է հենց ԵՊՀ-ն՝ բարելավելու համալսարանի կրթական մակարդակը։ Իսկ աղբյուրի հետ կապված՝ ասեմ, որ ԵՊՀ-ն այժմ ստեղծել է նոր և ավելի թարմացված կայք, որտեղ ըստ հերթականության ամեն ինչ կնշվի։ Իսկ նախկին էջում կային շատ նյութեր, որոնք ցավոք այլևս հասանելի չեն և դրա պատճառով կարող են համարվել նաև ոչ հավաստի..
Շնորհակալություն։ Ադանա (քննարկում) 18:33, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Ադանա ջան, շատ շնորհակալություն տեղեկության համար։ Եթե աղբյուր լինի (համալսարանի հին կամ նոր կյաքում), կարող ենք տվյալը ավելացնել հոդվածում։ Աղբյուրը պարտադիր չէ, որ օնլայն լինի, այն պարզապես պետք է լինի ստուգելի (այսինքն այնպիսի աղբյուր, որ 10 տարի հետո հոդված կարդացող մարդը կարողանա ստուգել ու համոզվել, որ Սաթենիկ Վարդանյանը իրոք ստացել է այդ մրցանակը)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:42, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]