Քննարկում:Ռուսական քարոզչություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Propaganda in post-Soviet Russia» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

--Astghik94 (քննարկում) 13:44, 12 Մայիսի 2019 (UTC)«Քարոզչություն Հայաստանի կառավարության դեմ 2019 թվականի մայիսի 3-ին ամերիկյան Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն սոցցանցերում սկսվել է համակարգված արշավ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը կառավարվում է Ռուսաստանից[19][20]:[reply]

Կազմակերպության թվային հանցագործության փորձագետների փաստմամբ, Թավշյա հեղափոխությունը վերականգնել է Հայաստանի կառավարության հանդեպ հայ հասարակության հավատը, սակայքն մյուս կողմից փոփոխությունները համախմբել են նրանց, ովքեր դեմ էին դրանց: Ընդդիմախոսներից մի քանիսը միավորվել են և 2019 թվականի ապրիլի 15-ին սկսել օգտագործելը SutNikol հեշթեգը, որի տակ խճճված առցանց արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Թավշյա հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին և իր աջակիցներին ապատեղեկատվություն և անկողմնակալ տեղեկություն տարածելու միջոցով: Ըստ զեկույցի ապատեղեկատվության և այն տարածելու համար Հայաստանում պատասխանատու են չորս անձինք՝ antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, Ադեկվադ հարթակի հիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը, blognews կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նշված անձանց գործողությունները, ըստ զեկույցի, մեծ հավանականությամբ կառավարվում են Սանկտ Պետերբուրգից, որտեղ էլ տեղակայված է ռուսական թրոլերի գործարանը (en)[19][20]:»։

Այդ հոդվածում տեղ գտած մեջբերված հատվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Դեռ ավելին, Ատլանտյան խորհրդի DFRLab-ում տեղ գտած հոդվածն ամբողջությամբ հիմնազուրկ է, չնայած նրան, որ շեշտվում է, որ հոդվածում քննարկվող մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, սակայն չկա գեթ մեկ օրինակ, որը բերվում է որպես ապատեղեկատվություն։ Իսկ Սանկտ-Պետերբուրգի մասով գրվածն անհեթեթություն է։ Այս մասին պարզաբանում ներկայացվել է AntiFake.am կայքի կողմից։ Antifake.am-ը Ռուսաստանի կողմից կառավարվելու հիմքում դրվել է այն անհեթեթ «հիմնավորումը», որ կայքի hosting-ը գնվել է ռուսական կազմակերպությունից։ Այս հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումներն են հայտնել հոդվածում «մեղադրվող» անձինք և հերքել են իրենց կապը Ռուսաստանի հետ։ Այս մասին անդրադարձ է եղել նաև AntiFake.am կայքի կողմից (հղումներ՝ https://antifake.am/am/news/263, https://antifake.am/am/news/259)։ Ատլանտյան խորհրդի վերոգրյալ հրապարակմանն անդրադարձել է նաև մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ ապացուցելով այդ հրապարակման չհիմնավորվածությունն ու անհեթեթությունը (հղում՝ https://thearmenite.com/2019/05/atlantic-council-outfit-botches-hit-on-local-armenian-media-digital-forensic-research-lab/)։

Ուստի՝ «Հակահայկականությունը Ռուսաստանում» հոդվածում քննարկվող հոդվածը ներառելը ևս հիմնազուրկ է, նպաստում է քննարկվող անձանց մասին ապատեղեկատվության տարածմանը, նպաստում է նրանց պատվի և բարի համբավի արատավորման տարածմանը, ամբողջությամբ կրում է քաղաքական բնույթ, հակաքարոզչություն է, խրախուսում է AntiFake.am լրատվամիջոցի դեմ կազմակերպված արշավին, ինչը միջամտություն է ազատ մամուլին։

Ուստի՝ քննարկվող հատվածը ենթակա է հեռացման։ --Astghik94 (քննարկում) 13:44, 12 Մայիսի 2019 (UTC)[reply]