Քննարկում:Ռեկուրսիվ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն[խմբագրել կոդը]

Հարգելի գործընկերներ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում "Այբ" դպրոցի աշակերտները իմ հսկողությամբ կաշխատեն այս և նման մի քանի հոդվածների վրա: Այս հոդվածը նախատեսում ենք հղկել և բերել ավելի հանրագիտական/ակադեմիական տեսքի: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Nareksaribekyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բազմաթիվ խնդիրներ «Ռեկուրսիա» հոդվածում[խմբագրել կոդը]

Հարգելի Վահրամ, Ռեկուրսիա հոդվածում նկատել եմ մի շարք խնդիրներ, Սսկսենք փոքրերից՝

  1. Հոդվածը գերպատկերազարդված է, ընդ որում պատկերների ոչ–ստանդարտ գործածման եղանակը մի շարք տեխինիկական խնդիրների է հանգեցնում, մեծ և փոքր էկրանների, բջջային և տպման տեսքում և այլն։ Անհրաժեշտ է հեռացնել ավելնորդ պատկերները, թողնելով դրանց փոքր մասը միայն։ Հավելյալ պատկերների համար կա Վիքիպահեստ։
  2. Հոդվածի մեծ մասը օրիգինալ հետազոտություն է, և ռեկուրսիայի չափազանց լայն, ազատ և խիզախ մեկնաբանություն։ Ամեն կրկնվող, վերարդադրվող և հատկապես նման բան չէ, որ ռեկուրսիա է։ Գրաֆերը, ծառերը, բառարնները և փողկապակցված ցանկերը ի՞նչ կապ ունեն ռեկուրսիայի հետ պարզ չէ։ Գեները նույնպես, եթե անսեռ բազմացման մասին չենք խոսում, ապա ռեկուրսիա դա դժվար է անվանել։ Այո, կարող են կապ ունենալ, բայց դեպքերի 99.9(9)% կապ չունեն։ Ռադիոէլեկրոնային շղթաների վերաբերյալ «ռեկուրսիվ» բնութագրում, ինձ չհաջողվեց գտնել։
  3. Աղբյուրներ բացակայում են որպես այդպիսին
  4. Հոդվածը ինչ–որ կիսահումարային-կիսափիլիսոփայական էսսեյի ձևաչափ ունի և ոչ հանրագիտարանայաին հոդվածի։ «Լավ կլիներ սենց մուլտֆիլմ նկարահանեին» ու «տեսնես սրա համար ռեկորսի՞վ է» ոճի պասսաժներ։ Տեղափոխել եմ ձեր սևագի մեջ, քանի որ նման բովանդակությամբ և տեսքով չի կարող լինել Վիքիպեդիայի հիմնական անվանտարածքում։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 02:03, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Ցավում եմ, որ քննարկման փոխարեն, որոշեցիք խմբագրական պատերազմ սկսել։ Կրկնում եմ՝ ներկա օրիգինալ հետազոտությամբ և ձեր սեձական մտքերով էսսեն չի կարող լինել հիմնական անվանատարածքում։ Խնդրում եմ ծանոթացեք Wikipedia:What_Wikipedia_is_not#Wikipedia_is_not_a_publisher_of_original_thought։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 02:39, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen, Ձեր գիտելիքների մակարդակը և սեփական պատկերացումները Ռեկուրսիայի մասին հիմք չեն հոդվածը վերահղելու համար։ Դա ես որակավորում եմ իրավասությունների չարաշահում։ Հոդվածին վերաբերվող դժվարությունները ներկայացրեք հոդվածի քննարկման էջում, գուցե այլ մասնակիցներ օգնեն հաղթահարել դրանք։ Իսկ Ռեկուրսիայի հոդվածն էլ ոչ թե խիզախ գաղափարների դրսևորում է, այլ այն ինչ անհրաժեշ է ռեկուրսիայի գաղափարը ճիշտ և գրագետ ընկալելու համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 02:43, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարգելի Վահրամ Մխիթարյան, այստեղ ոչ մեկի, ոչ մի ոլորտի մասին գիտելիքները կարևոր չեն, որովհետև այստեղ մենք չենք շարադրում մեր գիտելիքները և պատկերացումները այս կամ այն հարցի շուրջ, մենք շարարդրում ենք վստհաելի աղբյուրներում ներկայացված փաստերը։ Սակայն Վիքիպեդիայի մասին պատկերացումները անհրաժեշտ են, անհամեստաբար կարծում եմ որ դրանք ես խորապես և բազմակողմանի գիտեմ, և դա ինձ իրավունք է վերապահում վերադարձնել այն սևագրերի մեջ (5 նախազգուշացնող պիտակ, 50 «փաստ» շարելու և էջի կեսի ջնջելու փոխարեն)։ Ներկա տեսքով սա առանց որևէ աղբյուրների նշման, ձեր անձնական պնդումներով, պատկերացումներով, կատակներով և ընթերցողին ուղերձներով էսսե է։ Այն հետաքրքրությամբ կարդացի, հումորն էլ գնահատեցի, բայց քանի էջը չվերամշակվի հանրագիտրաանայաին ձևաչափով և Վիքիպեդիայի պահանջներին համապատասխան, այն չի կարող լինել հոդվածների շարքում։ «Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, որ դուք գիտեք» (sic) այն ինչ ես ասում եմ, այնպես որ չշարունակեմ վատնել Ձեր ժամանակը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:19, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Եթե Ռեկուրսիա էջի արգելափակումը չի վերացվելու, ապա պետք է դա որակել որպես ադմինիստրատիվ չարաշահում ու կամայականություն, և հարց դնել Ալեքսեյ a.k.a. Xelgen ադմինիստրատորին անվստահություն հայտնելու և որակազրկելու մասին։ Նմանապես Քոմոնզում նրա վարքը այս հոդվածում օգտագործվող նկարները ջնջման ներկայացնելու քայլերը պետք է որակավորել հոգեկան անհավասարակշռության և ոչ պատշաճ վարքի հետևանք։ Բոլոր նկարներն էլ կվերականգնվեն և կամ նորերրը կբեռնվեն, իսկ նման վարքը ոչ մի լավ բան չի ասում ու պատիվ չի բերում ադմինիստրատիվ իրավասություն ունեցող մասնակցի մասին և անընդունելի է։ Իսկ պիտակավորուները հարցի լուծում չեն՝ նույն աբսուրդի հասցնող քայլերով կարելի է Հայերեն վիքիպեդիան հասցնել ամենաողորմելի վիճակի և շարունակական խմբագրական պատերազմերի դաշտ սարքել։ Այս դեպքում էլ շատ է նման դրան և Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալն էլ ճիշտ լուծում չի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 12:25, 18 Մարտի 2014 (UTC)[reply]