Քննարկում:Ռամիլ Սաֆարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոդվածի անվանափոխում[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ հոդվածը տեղափոխել Գուրգեն Մարգարյանի սպանում կամ նման մեկ այլ անվան ներքո, քանի որ այժմյան հոդվածանվան հայտնիության միակ պատճառը իր մարդասպանությունն է։ Chaojoker (քննարկում) 02:55, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]

Ես այդպես չեմ կարծում։ Ամեն դեպքում, հոդվածը ոչ թե սպանության մասին է, այլ անձի։ --

Hamlet Muradyan քնն. 04:34, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]

Համաձայն եմ Համլետի հետ: Այդ սպանությունը դարձել ոչ թե սովորական հանցագործություն, այլ միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի պատմության էջերից մեկը:--तावू 08:28, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]

Այո, միանշանակ: --Narek75 (քննարկում) 10:12, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]

Այս անձը նշանակալի չէ, այլ նրա կատարածը և դրանից բխող հետևանքները։ Բոլոր կատարվածների պատճառները՝ միջազգային և այլ, այս անձի սպանության ակտի հետևանքներն են, և նրա մասին հոդված բնավ չէր լինի որևէ Վիքիում եթե սպանությունը կատարված չլիներ։ Այդ պատճառով գտնում եմ, որ ֆոկուսը պետք է լինի զոհի և նրա հետ կատարվածի վրա, ոչ թե մարդասպանի, որը սպանությունից ելնելով է որևէ հայտնիություն ձեռք բերել և ինքնուրույն նշանակալի չէ։ Chaojoker (քննարկում) 21:18, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]
Իսկ ինչո՞ւ է ոչ նշանակալի։ Նման կարգի հանցագործները, որքան նկատել եմ, միշտ էլ «արժանի» տեղ են գտնում վիքիներում։ --vacio 08:48, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]
Կարծում եմ նրան նշանակալի է դարձնում առնվազն երկու հանգամանք. (1) միջազգային սկանդալ առաջացրած հանցագործության հեղինակ. (2) ինչ-որ պետությունում համարվում է ազգային հերոս։ --vacio 08:50, 3 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]
Նրա միակ նշանակալի բանը իր հանցագործությունն է, ոչ թե որևէ այլ հատկանիշ։ Այդ պատճառով էլ գտնում եմ, որ հոդվածը պիտի կոչել հանցագործության անունով։ Քո նշած երկու հանգամանքները այդ հանցագործության, այսինքն միակ նշանակալի հանգամանքի հետևանքներն են։ Նույն կերպ է վարվվում անգլերեն Վիքիում այլ նման իրավիճակներում, օրինակ en:Afula axe attack, en:Bat Ayin axe attack և բազմաթիվ այլ սպանություններից որոնցից փոքր մի ցանկ կարող եք տեսնել այստեղ։ Այն պարագային է հանցագործը իր անունով հոդված ստանում, երբ հանցագործությունից բացի այլ նշանակալիության առիթ էլ ունի, կամ մեկից ավելի հանցագործության հեղինակ է, որի արդյունքում մեկ հանցագործության անունով չի կարելի հոդվածը կոչել։ Chaojoker (քննարկում) 05:06, 5 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]

իմ կարծիքով այս մարդը իրենից ոչինչ չի ներկայացնում , որ իր անվան տակ հոդված լինի ավելիլավ է անվանափոխենք – Այս անստորագիր գրառման հեղինակն է Ashot097 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Իսկ ո՞ւր մնաց չեզոքությունը։ Ինչքան էլ մեզ համար տհաճ է, բայց մենք պետք է գրենք հոդվածը, ասյպես ասած, երրորդ դեմքից։ Մենք պետք է գրենք այն, ասես այս ամենը մեզ չի վերաբերվում։ --Hamlet Muradyan քնն. 17:39, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]
Սա չեզոքության խնդիր չէ։ Վերևում մանրամաս բացատրել եմ։ Այս անձը նշանակալի չէ որպես անձ, այնսինքն բազմաթիվ արարքների աղբյուր, այլ նրա միայն մեկ արարքն է նշանակալի։ Կարդացեք խնդրեմ վերևում գրածս։ Chaojoker (քննարկում) 00:45, 14 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել[reply]